Իսպանիայի ՍԴ–ն անօրինական ճանաչեց Կատալոնիայի անկախության հանրաքվեն
INTERNATIONAL NEWSԻսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն: Ըստ դատարանի՝ այն անցկացվել է կատալոնական խորհրդարանի կողմից սեպտեմբերի 6–ին ընդունված օրենքի հիման վրա, որը հակասում է երկրի Սահմանադրությանը՝ խախտելով Իսպանիայի ազգային ինքնիշխանության և ազգային անխախտ միասնականության սկզբունքները: Դատարանը ապօրինի է ճանաչել նաև կատալոնական խորհրդարանի՝ սեպտեմբերի 6–ի նիստը, որի ընթացքում էլ ընդունվել էր Հանրաքվեի մասին օրենքը: Հիշեցնենք, որ դատական գործընթացին զուգահեռ՝ այսօր նաև լրանում է Կատալոնիային հասցեագրված վերջնաժամկետը, և տարածաշրջանի ղեկավարությունը ստիպված է լինելու բացատրել՝ արդյո՞ք Կատալոնիայի խորհրդարանը անկախություն է հռչակել, թե՝ ոչ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



