Արցախում զոհված զինծառայողը Երեւանից էր, ընտանիքի միակ որդին
SOCIETYՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Տիգրան Խաչատրյանը Երեւանի Նորք Մարաշ համայնքի բնակիչ էր, ընտանիքի միակ որդին:
NEWS.am-ի 19-ամյա զինծառայողի հարեւանները պատմեցին, որ նա բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ` դպրոցն ավարտելուց անմիջապես հետո:
«Շատ խելոք երեխա էր, մի քանի շաբաթ առաջ էլ արձակուրդ էր եկել մի քանի օրով, ծառայությունից գոհ էր»,- ասացին հարեւանները:
Տիգրան Խաչատրյանը տան կրտսեր զավակն էր, իրենից մեծ քույր ուներ:
Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր երեկոյան:
NEWS.am
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



