Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը

ANALYSIS

Թեև Սարգսյան–Ալիև հանդիպումն արդեն փաստ է, բայց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր՝ քանի դեռ Վիեննայի համաձայնագիրը չի կատարվում, որևէ հանդիպման չի գնա: Այս համատեքստում Սարգսյան–Ալիև հանդիպմանն ընդառաջ ու դրանից հետո վերլուծական շրջանակներում հնչեցին կարծիքներ, թե համաձայնելով հանդիպել՝ հայկական կողմը հաշտվեց, որ Ադրբեջանը չի կատարելու ձեռք բերած պայմանավորվածությունները:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համաձայն չէ:

«Չեմ կարծում, որ հաշտվել է: Հայաստանը չի ասել, որ հաշտվել է: Հայաստանի գործողություններից չի հետևում, որ հաշտվել է: Կարծում եմ՝ նման մտահոգություններն անհիմն են:

Դատելով հայտարարություններից՝ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ խոսակցությունը հենց այդ պայմանավորվածությունների մասին է եղել, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն հիշատակվում: Ի դեպ՝ ավելի ճիշտ կլինի կոչել դրանք հենց Վիեննայի պայմանավորվածություններ, որովհետև Սանկտ Պետերբուրգինը դրան ոչինչ չավելացրեց: Լուծումը հետևյալն է, դիպուկահարները պետք է դուրս բերվեն առաջին գծից, պետք է մշտական մոնիթորինգ, հետաքննության և պատասխանատվության մեխանիզմներ լինեն, որոնք կմինիմալիզացնեն զինադադարի ռեժիմի խախտման հնարավորությունը: Վիեննայի անունը տանք, թե ոչ, ուրիշ լուծում չկա: Հիմա կկոչվի Վիեննայի պայմանավորվածություն, թե չի կոչվի, էությունը բոլոր դեպքերում դա է: Պայմանավորվածությունների կատարման հարցն օրակարգում է: Մենք կարող ենք փաստել, որ ներկայում բանակցությունները գնում են ոչ թե կոնֆլիկտի կարգավորման, այլ կոնֆլիկտի մենեջմենթի շուրջ»Past.am–ի հետ զրույցում ասաց Ռ. Մեհրաբյանը:

Վերջինս ընդգծեց՝ խոսքը պայմանավորվածությունների մասին է, մասնավորապես, որ կարող են լինել քայլեր, որոնք ուղղված կլինեն մահացու դեպքերի նվազեցմանը:

«Իսկ թե կոնկրետ ինչ քայլերով կապահովվեն՝ կապրենք, կտեսնենք: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանի առջևում է 2018 թ. «պրոբլեմը»՝ կապված ներիշխանական զարգացումների հետ: 2018 թ. ապրիլին Ս. Սարգսյանի լիազորություններն ավարտվում են, Ադրբեջանում և Ռուսաստանում նախագահական ընտրություններ են սպասվում: Կողմերը փոխադարձաբար շահագրգռված են, որ առժամանակ սրացումներ տեղի չունենան, որովհետև ավելորդ լարումների առաջ են կանգնելու՝ այդ թվում նաև ներքաղաքական: Գոնե տակտիկական դադարի մակարդակով այդ շահագրգռվածությունն այդ իմաստով կար: Ամեն դեպքում՝ հայկական կողմի դիրքորոշումը պարզ է, այն փոփոխության ռեզոն չունի»,– նշեց քաղաքագետը:

Սերժ Սարգսյանի հետ որոշակի պայմանավորվածություններ ունենալով հանդերձ, քիչ չեն դեպքերը, երբ Բաքու վերադառնալուց հետո Ադրբեջանի նախագահն այլ դիրքորոշում է հայտնել: Ադրբեջանն իր ագրեսոր քաղաքականությունը շարունակել է նաև սահմանում: Հաշվի առնելով փորձն ու այն, որ վերջին հանդիպմանը շեշտադրվեց լարվածության նվազեցման հանգամանքը, Ռ. Մեհրաբյանից հետաքրքրվեցինք, այս անգամ ի՞նչ կարելի է սպասել Ադրբեջանից:

«Նախ՝ բոլոր դեպքերում այդ հայտարարությունները ներքին օգտագործման համար են: Բայց որևէ ուղղությամբ որևէ զարգացում բացառել պետք չէ: Հետևապես՝ հայկական կողմը պետք է պատրաստ լինի նաև ամենավատթար զարգացումներին»:

Աննա Բադալյան



IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK