ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ
INTERNATIONAL NEWSԵվրամիության երկրների ղեկավարները թերահավատորեն են տրամադրված միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները:
«Թուրքիայի անդամակցությանը վերաբերող թերահավատությունը երեկ շատ ակնհայտ Էր»,-ասել Է Տուսկը լրագրողներին: Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր Է ստորագրել ԵՄ-ի հետ, իսկ 1987 թականին միությանն անդամակցելու հայտ Է ներկայացրել: Սակայն անդամակցության շուրջ բանակցություններն սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք քանիցս կասեցվել են տարաձայնությունների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



