ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի մզկիթներից մեկում պայթյունի պատասխանատվությունը
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մզկիթի պայթյունի պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Քաբուլի իմամ Զամանի մզկիթում մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 30 մարդ զոհվել է, 20 մարդ՝ վիրավորվել:
Նշվում է, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունին հաջորդել են կրակոցներ: Քաբուլի ոստիկանությունը ևս հաստատել է, որ մզկիթում պայթյուն է տեղի ունեցել:
Ավելի ուշ մահապարտ-ահաբեկչի մասնակցությամբ ևս մեկ պայթյուն է որոտացել Աֆղանստանի Գուր նահանգում, որի հետևանքով նվազագույնը 10 մարդ զոհվել է, շուրջ 20-ը՝ վիրավորվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



