Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության

POLITICS

«Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվում է վերացնել ուսման տարկետումը: Նախագծի համաձայն՝ 18 տարին լրացած երիտասարդները պետք է զորակոչվեն բանակ:

Նախատեսվող փոփոխության անհրաժեշտության մասին խոսելով՝ կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը նշեց, որ ցանկացած լուծում տալուց առաջ պետք է հաշվի առնել հետևյալը. «Նախ՝ պետք է նախապատրաստել զինվորական ծառայության ուսումնական բաղադրիչը: Այսինքն՝ եթե ինչ–որ մեկը զորակոչվում է՝ չի նշանակում, որ նա պետք է երկու տարի կրթական վակուումի մեջ լինի: Որոշակի հնարավորություններ պետք է ստեղծվեն բանակում: Սրանից է պետք սկսել ու հետո անցնել տարկետումը վերացնելու խնդիրներին: Այսինքն՝ խնդիրը բանակում է, և ոչ թե կրթական համակարգում: Պետք է արդիականացվի ծառայության կոնտեքստը և ծառայության ընթացքում մարդկանց հնարավորություն տրվի այս կամ այն ձևով չկտրվել կրթական օրակարգից: Այդ խնդիրը լուծելուց հետո միայն կարելի է անդրադառնալ տարկետման իրավունքը պահպանելու կամ չպահպանելու հարցին»Past.am–ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:

Սամվել Կարաբեկյանն ընդգծեց, որ բոլորին է հայտնի, թե կրթության ինչ պրակտիկա կա բանակում:

«Ո՞վ է սովորում բանակում: Ես չեմ ասում, որ կրթությունը բանակում նույն մակարդակի պետք է լինի, ինչն առկա է բուհում, բայց որոշակի կրթական միջավայր պետք է ձևավորվի, ինչը, ցավոք սրտի, չկա: Մարդկանց պետք է ապահովել կրթության շարունակականությամբ, անկախ նրանից՝ զինվորական ծառայության մեջ են, թե՝ քաղաքացիական միջավայրում: Կրթական պրոցեսը երբեք և որևէ միջավայրում չպետք է կանգ առնի»,–նկատեց մեր զրուցակիցը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, թե օրենքի փոփոխությունն ապահովում է հավասարությունը:

«Այստեղ հավասարության կամ անհավասարության խնդիր գոյություն չունի: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում շարունակել ուսումը, թե՝ ոչ: Բոլորը չեն, որ դառնում են գիտնականներ, և բոլորը չեն, որ դառնում են ասպիրանտներ: Կարծում եմ՝ պետությունը որքան պաշտպանության, նույնքան էլ երկրի գիտության զարգացման բնագավառում պետք է ջանք գործադրի: Եթե պետությունն այնպիսի պայմաններ ստեղծի, որ երիտասարդները չկարողանան գիտությամբ զբաղվել, չունենանք մարդիկ, ովքեր նաև այդ ասպարեզում կծառայեն երկրին, այդ ժամանակ և՛ հասարակությունը, և՛ պետությունը կտուժեն: Ըստ իս՝ տարկետման իրավունքը պետք է լինի: Այն ուսանողներն ու երիասարդները, ովքեր իրենց գիտության բնագավառում են տեսնում, նրանց պետք է ընձեռել բոլոր հնարավորությունները: Հիմա մենք բոլորին պետք է պարտադրենք գիտնականներ կամ զինվորականներ դառնա՞լ: Իհարկե, երկրի պաշտպանությունը շատ կարևոր է, բայց դա պետք է արվի ոչ ի հաշիվ այնպիսի լուրջ բնագավառի, ինչպիսին գիտությունն է»,– մեզ հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:

Իսկ արդյո՞ք փոփոխությունը կնվազեցնի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերն ու բանակից խուսափելու դեպքերը:

Պատասխանելով հարցին՝ Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ կոռուպցիան իշխանական երևույթ է, իսկ կոռուպցիոներները՝ իշխանության մեջ եղած մարդիկ են. «Նրանք նախ իրենց միջի կոռուպցիոներից պետք է ազատվեն կամ իրենք չլինեն այնպիսին ու ստեղծեն այնպիսի պայմաններ, որ պետական պաշտոն ստացող մարդը պաշտոնը դիտարկի որպես հարստացման միջոց: Բայց Հայաստանում այդպես չէ, իսկ այս մտայնության պարագայում հնարավոր չէ կոռուպցիայից ազատվել: Դրա համար իրենք իրենց դեմ պետք է պայքարեն, ինչը հնարավոր չէ: Իհարկե, տարկետման իրավունքի տրամադրման մեջ ևս կոռուպցիա կար: Բայց սխալ է այն մոտեցումը, թե այդ իրավունքը հանելով կոռուպցիան կնվազի կամ կվերանա: Կոռուպցիան կվերանա միայն այն դեպքում, երբ կվերանա իմ նշած մտայնությունը, որն այս իշխանությունների պարագայում քիչ հավանական է»:

Աննա Բադալյան




Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds