Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին

ECONOMICS

Հայաստանի բնակչության թվաքանակը հետագա տարիներին կրճատվելու է. այսպիսի եզրակացություն է պարունակում ՄԱԿ Բնակչության հիմնադրամի անցկացրած հետազոտությունը:

2035 թ.–ին Հայաստանում լավագույն դեպքում 3,2 մլն բնակիչ կլինի, վատագույն դեպքում՝ 2,5–2,6 մլն՝ կարծում են հետազոտության հեղինակները:

Բնակչության թվաքանակի նվազման պատճառ նշվում է ծնելիության կրճատումն ու մեծ թվով մարդկանց մեկնումն այլ երկրներում մշտական բնակություն հաստատելու նպատակով:

Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը Past.am-ի հետ զրույցում ՄԱԿ–ի կանխատեսումներն իրատեսական է համարում: Նրա դիտարկմամբ՝ բնակչության թվաքանակի կրճատման վրա ամենամեծ ազդեցությունը ծնելիության ցածր ցուցանիշն է թողնում: Այս տարվա առաջին եռամսյակում ծնելիության կտրուկ անկում է եղել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը 10 %–ով նվազել է:

«Սոցիալ–տնտեսական վիճակը վատացել է՝ մարդրկ աշխատանք չունեն, եկամուտներն են կրճատվել, այս բոլորն ազդել են, որ մարդիկ քիչ երեխա ունենան»,– ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին, և այդ պատճառով բնական աճը լինելու է բացասական։ Այսօր ամուսնական տարիք է մուտք գործում 1990–ականներին ծնված սերունդը, որը մոտ 40%–ով քիչ է, քան 1980–ականների սերունդը: Հետևաբար, սա ևս կազդի ծնունդների քանակի վրա:

Ժողովրդագրական աճի վրա իր բացասական հետևանքները նաև արտագաղթն է թողել: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում մոտ 3մլն մարդ է բնակվում: Վերջին 9 տարում մեր երկիրը լքել է 300 հազար մարդ, ինչը կազմում է բնակչության մոտ 10 տոկոսը: Միայն 2016 թվականին 48 հազար մարդ է գնացել:

Ժողովրդագետըմատնանշեցարտագաղթիմիքանիպատճառ: Առաջինըգործազրկություննէ. 18–30 տարեկաններիշրջանումգործազրկությունը 25–26% է։Երկրորդգործոննարդարությանպակասնէ, երրորդը՝ապագայինկատմամբհավատը։Բացիայս, հեռացողներիմեծմասըվերարտադրողականտարիքումգտնվողներնեն։

«Բոլոր ջանքերը պետք է ուղղել նրան, որ կարողանան պահպանել ծնելիության մակարդակը»,– ասաց Արտակ Մարկոսյանը:

ՄԱԿ–ի կանխատեսումներից 5 տարի անց՝ 2040 թվականին, Սերժ Սարգսյանը նախատեսում է բնակչության թիվը 4 միլիոնի հասցնել: Փորձագետն այն անհնարին է համարում:

«4 մլն, թող բացատրեն, թե ինչպես պետք է լինի դա։ ԱԺ–ում կոնկրետ ծրագիր պետք է գրեն՝ մասնագետների կողմից մշակված, թե չէ՝ 4 մլն ասելով հո չէ՞։ Հիմքն անհասկանալի է, ծրագրային դրույթներ չկան հրապարակած, հաշվարկներ չկան»,– ասաց նա:

Ավելին, Մարկոսյանի խոսքով, վերարտադրողականության նման ցուցանիշի շարունակության դեպքում, մի քանի տարի անց, ավելի վատթար վիճակում ենք հայտնվելու: Նրա կարծիքով՝ ծնելիությունը խթանող կոնկրետ ծրագրեր են անհրաժեշտ:

«Պետք է սոցիալական մակարդակը բարձրացնող ծրագրեր ներդրվեն: Վրաստանն էլ բացասական բնական աճ ունի: 2013 թվականին ժողովրդագրական վիճակի բարելավման համար մոտ 80 միլիոն դոլար են ծախսել: Մեզ մոտ այդպիսի գումար չի ծախսվել: Առաջին երեխային 50000 դրամ են տալիս, բայց այդ ընթացքում գնաճ է եղել: Կամ այդ 18000 դրամները, դրանցով միայն երեխայի տակդիրների հարցը կարող ես լուծել: Լուրջ միջոցներ պետք է ներդրվեն, որ գոնե 10 տարի անց էֆեկտ լինի»,– նկատեց մեր զրուցակիցը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ևս ներգաղթ է կանխատեսում: Ժողովրդագետը համամիտ չէ նախարարի կանխատեսմանը:

«Ներգաղթի համար նախադրյալներ չկան: Այստեղ ևս չի նշվում, թե ինչի հաշվին է ներհոսք լինելու: Ճիշտ է՝ Ռուսաստանից որոշակի քանակությամբ մարդիկ եկել են, բայց դա մեծ թիվ չէ: Միաժամանակ նաև արտագաղթողներ կան»,– եզրափակեց Արտակ Մարկոսյանը:

 

Մանյա Պողոսյան

 

 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards