Եգիպտոսում շուրջ 60 ոստիկան է զոհվել ահաբեկիչների դեմ մղած մարտի ժամանակ
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի Ալ-Վահաթ շրջանում ահաբեկիչների դեմ մղվող պայքարի ընթացքում երկրի ՆԳՆ 58 աշխատակից է զոհվել, նրանց թվում՝ 23 սպա և 35 շարքային: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի ներքին գործերի նախարարության աղբյուրը:
Զոհվածները ծառայել են ազգային անվտանգության և կենտրոնական անվտանգության վարչություններում: Նրանց շարքում հատուկջոկատայինների սպայական անձնակազմի վերնախավի ներկայացուցիչներ կային, որոնք մեծ փորձ ունեին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:
Նշվում է, որ Եգիպտոսի իշխանությունները մինչ այժմ հստակ չեն հայտարարել զոհերի և տուժածների թիվը:
Ոստիկանները կրակահերթի տակ են հայտնվել Կահիրեից 135 կմ հեռավորությամբ գտնվող շրջանում, ահաբեկչական ցանցի վնասազերծման գործողությունների ժամանակ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



