Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

Մեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը

SOCIETY

ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հոկտեմբերի 23-27-ը կազմակերպում է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ: Նախաձեռնությունը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման 7-րդ (Մատչելի և մաքուր էներգիա) և 13-րդ (Գործողություն՝ ի նպաստ կլիմայի) նպատակներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Հոկտեմբերի 23-ին Երևանի Հյուսիսային պողոտայում, արշավի տեղեկատվական տաղավարի մոտ կայացել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանը։

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, տալով  միջոցառման մեկնարկը, տեղեկացրել է, որ կազմակերպված արշավի նպատակն է խրախուսել էներգախնայող տեխնոլոգիաները լուսավորության ոլորտում:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն իր խոսքում կարևորել է ծրագիրը և նկատել, որ այն ուղղված է շրջանառվող այն թյուր տեսակետի դեմ, ըստ որի բնապահպանական և տնտեսական ծրագրերը չեն կարող համահունչ լինել, որովհետեև տարբեր նպատակներ ունեն: «Այս միջոցառումը ցույց է տալիս, որ բնապահպանական խնդիրների լուծման համար կատարվող գործողությունները կարող են նաև տնտեսապես արդյունավետ լինել, ինչպես օրինակ այս լամպերի փոխանակումը: Միջոցառման առաջնային նպատակը լինելով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը և երկրագնդի բնապահպանական վիճակի բարելավումը` միևնույն ժամանակ քաղաքացիներին ընձեռում է տնտեսական օգուտներ ունենալու հնարավորություն»,- նշել է Է. Գրիգորյանը և կոչ արել բոլորին միանալ ակցիային:

Դմիտրի Մարիասինը տեղեկացրել է, որ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրով նախատեսված էր փոխել մեկ փողոցի լուսավորությունը, բայց գումարների խնայողության արդյունքում փոխվել է 10 փողոցի լամպեր և ծրագիրը շարունակվելու է մյուս փողոցների համար:

«Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանն էլ ներկայացրել է ծրագրի իրականացման շնորհիվ Երևանի քաղաքապետարանի ունեցած խնայողությունները:

Միջոցառման ընթացքում քաղաքացիները կստանան տեղեկատվություն լուսադիոդային (LED) լուսավորության և դրա առավելությունների մասին,  փոխանակել տան ավանդական շիկացման լամպը LED լամպով ու շահել նվերներ: 

«Երևանի կանաչ լուսավորության շաբաթվա» շրջանակում նախատեսվում են նաև տարաբնույթ միջոցառումներ՝ բարձրացնելու հանրության իրազեկությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ: 

Լուսադիոդային (LED-Light Emitting Diode) լուսավորությունն արդեն իսկ մեծ դերակատարություն ունի Երևանի որոշ կարևորագույն հանրային տարածքներում: 2015թ. մարտից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, Մաշտոցի և Արշակունյաց պողոտաները, Ծիծեռնակաբերդի և Աթենքի փողոցները լուսավորված են շուրջ 1300 LED լուսատուներով։ Երևանի կենդանաբանական այգին ևս լուսավորված է 160 նոր LED լուսատուներով: Միայն այս կետերում իրականացված փոփոխությունը տարեկան ավելի քան 500 տոննայով կրճատում է ջերմոցային գազերի արտանետումներն ու դարձնում շրջակա միջավայրը բարենպաստ ու հաճելի: 

Բնապահպանությունը լուսադիոդային լուսավորության միակ առավելությունը չէ. LED-ն օգտագործում է 8 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա: Էներգախնայող գերարդյունավետ LED տեխնոլոգիան նաև մեծապես կրճատել է Երևանի քաղաքապետարանի էլեկտրաէներգիայի ծախսը` տարեկան ընդամենը 5 փողոցից ապահովելով 115,000 դոլարի խնայողություն: Լուսադիոդային լուսավորության առավելությունները հնարավոր է օգտագործել նաև առօրյայում՝ փոխարինելով տան սովորական շիկացման լամպերը LED տարբերակով, որոնք մինչև 50 անգամ ավելի երկար են գործածվում և 8 անգամ ավելի քիչ էներգիա են օգտագործում: 

 «Երևանի կանաչ լուսավորության շաբաթվա» շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցելու կրթական և զվարճալի նախաձեռնությունների: Մասնավորապես՝ Երևանի տարածքում տեղակայված կլինեն հատուկ տաղավարներ, որտեղ քաղաքացիները կարող են փոխանակել իրենց տան ավանդական շիկացման մեկ լամպ LED լամպով: Մասնակիցներին խրախուսելու համար կազմակերպիչներն անվճար LED լամպից բացի փոքրիկ անակնկալ-նվերներ են պատրաստել. հնարավոր է շահել վարդ, գինի, սուրճ, շոկոլադ, թանգարանի տոմսեր:

Տաղավարներն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ՝ ժ․ 12:00–20:00 հետևյալ հասցեներում՝

  • Հոկտեմբերի 23, 24, 25՝ Հյուսիսային պողոտա (շատրվանների հարևանությամբ) և «Երիտասարդական» մետրո (կայարանի հարևանությամբ)
  • Հոկտեմբերի 26, 27` Գարեգին Նժդեհի հրապարակ («Ամերիաբանկի» հարևանությամբ) և Նոր Նորքի 2–րդ զանգված (շուկայի հարևանությամբ)

 

Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh