ՌԴ-ն և Իրանը քննարկել են Կասպից ծովում նավատորմերի համագործակցության հնարավորությունները
INTERNATIONAL NEWSԿասպից ծովում ռուսական նավատորմի հրամանատարությունը Իրանի ռազմածովային ուժերի ռազմական նավերի ջոկատի ղեկավարության հետ քննարկել է երկու երկրների նավատորմերի միջև համագործակցության հետ կապված հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը:
Իրանցի նավաստիները ռուսական նավատորմի նավաստիներին հյուրընկալվել են ոչ պաշտոնական այցով հոկտեմբերի 20-23-ը: «Ոչ պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է անցկացվել Ռուսաստանի կասպյան նավատորմի հրամանատարության և
Իրանի ռազմական նավերի ջոկատի հրամանատարության միջև, որի ընթացքում քննարկվել են Կասպից ծովում երկու երկրների նավատորմերի միջև համագործակցության հարցեր»,- ասել է Աստաֆևը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



