Դոլարն ու դրամը «պարտքով» է տվել
SOCIETYՀՀ ՊՆ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելությունում պաշտպանական հարցերով պետական խորհրդական Կարեն Մուրադյանը 4 միլիոն դրամը գերազանցող փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Այսպես, Մուրադյանը հայտարարագրել է 4 միլիոն 985 հազար դրամ ու 3 հազար 416 ամերիկյան դոլար փոխառություններ: Նրան են պատկանում նաև երկու բնակարանն ու ամառանոցը:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բանկային հաշիվներին առկա է եղել 21 միլիոն դրամ ու 7 հազար 120 եվրո, իսկ եկամուտներն էլ միայն արտարժույթով են և ստացվել են 21 հազար 117 եվրո աշխատավարձից ու 46 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



