Դուբայում տղամարդու ազդրին դիպչելու համար դատապարտված շոտլանդացու դատավճիռը չեղյալ է համարվել
INTERNATIONAL NEWSԴուբայում երեք ամսվա ազատազրկման դատապարտված շոտլանդացի Ջեյմի Հարոնի դեմ մեղադրանքները հանվել են: Նա ձերբակալվել էր արաբ գործարարի բողոքի հիման վրա, որը Հարոնին մեղադրել էր բարում իր ազդրին դիպչելու համար, հաղորդում է BBC-ն:
27-ամյա Հարոնն անցյալ շաբաթ Դուբայի դատարանի կողմից ազատազրկման էր դատապարտվել:
Նրան ներկայացվել են նաեւ ալկոհոլի չարաշահման եւ անպարկեշտ ժեսետրի համար մեղադրանքներ:
Իրավապաշտպանների խոսքով՝ Հարոնի գործին միջամտել է շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ Ալ Մաքթումը: Նա որոշում է ընդունել ազատել Հարոնին:
Արաբ գործարարը, ով սկզբում ոստիկանություն բողոք էր ներկայացրել Հարոնի դեմ, այունհետ հետ էր կանչել իր հայցը, բայց տեղական դատախազությունը դա բավական չէր համարել գործը փակելու համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



