Թիլերսոնը Քաբուլից մեկնել է Բաղդադ
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չհայտարարված այցով մեկնել է Բաղդադ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի եւ նախագահ Ֆուադ Մասումի հետ բանակցությունների համար, հաղորդում է AFP-ն:
Այս այցը վերջին օրերի ընթացքում Թիլերսոնի եւ Աբադիի միջեւ երկրորդ հանդիպումն է եւ հաջորդում է պետդքարտուղարի հայտարարությանն այն մասին, որ Իրանի աշխարհազորայինները պետք է լքեն Իրաքը: Այս հայտարարությանը Իրաքի կառավարությունը կտրուկ էր արձագանքել:
Բաղդադում պնդում են, որ ռազմականացված ուժերը, որոնք օգնեցին հաղթել «Իսլամական պետության»-ը, ամբողջությամբ Իրաքինն էին:
«Հաշեդ ալ Շաաբին իրաքցիներ են, որոնք մտահոգված են իրենց երկրի ճակատագրով եւ զոհում են իրենց հանուն ազգի եւ անվտանգության»,-ասել է Աբադիին մոտ աղբյուրը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



