Անկարայի քաղաքապետը հայտարարել է հրաժարականի մասին
POLITICSԱնկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելուց հետո հայտարարել է հրաժարական տալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գյոքչեքը թվիթերյանը իր միկրոբլոգում հայտնել է, որ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Անկարայի քաղաքային խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում էլ պաշտոնապես հրաժարական կտա:
Նախօրեին հրաժարական էր տվել Բուրսայի քաղաքապետը:
Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի վաղ պահանջել էր Բալըքեսիրի, Բուրսայի և Անկարայի քաղաքապետերի հրաժարականները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



