Yerevan, 10.March.2026,
00
:
00
BREAKING


Միջազգային հանրությունն անզոր է

POLITICS

Սարգսյան–Ալիև հանդիպման ընթացքում սահմանային լարվածության մեղմացմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերման ֆոնին սահմանին զոհ ունեցանք: Իսկ երեկ արդեն Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին հրետանային զինատեսակներ` հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հաշվի առնելով առհասարակ վերջին 23 տարիների սահմանային իրավիճակը, կարող ենք փաստել, որ Ադրբեջանը երբեք էլ խաղաղության գնալու պատրաստակամություն չի ունեցել:

«Ավելին՝ 2011 թ.–ից Ադրբեջանի ծախսերը հուշում էին, որ խնդիրն ավելի շատ ռազմական ճանապարհով է ուզում լուծել: Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015 թ. հասել էր 3,2 մլրդ դոլարի: Սա ոչ թե խաղաղության ճանապարհով գնալու, այլ պատերազմի պատրաստվելու գործընթաց է: Իսկ ներքին լսարանի համար արված բոլոր հայտարարությունների մեծ մասը ևս հուշում էր, որ Ադրբեջանը խնդիրը փորձելու է ռազմական ճանապարհով լուծել, և ապրիլյան պատերազմն այդ օրինակներից մեկը եղավ: Կապ չունի՝ իրենք ինչ են հայտարարում, իրենց գործողություններն են հուշում, թե ինչ են ցանկանում անել: Եվ այդ տեսանկյունից իրենց ռազմական բյուջեի անընդհատ ավելացումը շատ բան է հուշում»,–Past.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ այն, որ Սարգսյան–Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանը կարող էր նման պահվածք դրսևորել, նորություն չէ. «Երևի միայն Սերժ Սարգսյանն էր, որ հույս էր հայտնել ու հավատացել, թե հնարավոր է պայմանավորվածությունները պահվեն: Փորձը ցույց տվեց, որ պայմանավորվածությունները չեն պահում, և Արցախյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հեռանկար գրեթե չկա»,– Past.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Վերջինս ընդգծեց՝ ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Սերժ Սարգսյանը «Բլումբերգ»–ին տված հարցազրույցում երեք պահանջ էր ներկայացրել:

«Այդ պահանջներից գրեթե ոչ մեկը չկատարվեց: Ավելին՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունները Ժնևում «ջրվել» են: Ի դեպ, եթե Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո արված հայտարարությանը նայենք, ապա այնտեղ հղում է կատարվում Վիեննայի պայմանավորվածություններին: Ժնևի հանդիպումից հետո արված հայտարարության մեջ, սակայն, որևիցե հղում չկա ո՛չ Սանկտ Պետերբուրգի և ո՛չ էլ Վիեննայի պայմանավորվածություններին: Դրանք կարևոր են սահմանային լարվածության թեթևացման, հետաքննող մեխանիզմների ստեղծման, ինչպես նաև՝ Կասպշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման առումով: Կարող ենք ասել, որ այս ամենն այժմ բանակցային սեղանից դուրս է: Բանակցությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ միջազգային հանրությունը մեծ հաշվով անզոր է տարածաշրջանում ինչ–որ բան անել: Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները համանախագահները չեն կարող իրականացնել: Իրենք խաղաղություն չեն պարտադրելու՝ կողմերը պետք է համաձայնության գան: Բայց Ժնևը ցույց տվեց, որ նույնիսկ նախնական պայմանավորվածությունները չեն կարողացել բանակցային սեղանին պահել և դրանք դուրս են մղվել»,–նշեց նա՝ հավելելով, որ այս առումով պետք է հասկանալ, որ լարվածությունը շարունակվելու է:

«Ադրբեջանը փորձելու է նոր մարտավարություն կիրառել և թեժ պահել գիծը: Ադրբեջանը որևիցե ձևով պատրաստ չէ խաղաղության գնալ: Իսկ եթե մենք խաղաղություն ենք ուզում, ավելի շատ պետք է պատերազմի պատրաստվենք, որպեսզի կարողանանք ապահովել այդ խաղաղությունը:

 

Աննա Բադալյան


AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants