Yerevan, 29.October.2026,
00
:
00
BREAKING

Լեհաստանի սենատն իր բանաձևով ընդգծված վերաբերմունք է արտահայտում հայ համայնքի նկատմամբ

POLITICS

 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Լեհաստան կարևոր էր մի շարք առումներով: Առաջին հերթին այն նոր թափ է հաղորդում միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Մյուս կողմից՝ այն կարևոր էր Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության զարգացման տեսանկյունից, քանի որ Լեհաստանը հանդիսանում է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից մեկը, իսկ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այդ ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության հետ համագործակցության զարգացմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ Լեհաստան կատարած այցին:

- Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Լեհաստան: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք:

Երկու երկրների միջև հարաբերություններում բարձր մակարդակի փոխայցելություններն, առհասարակ, շատ կարևոր նշանակություն ունեն: Դրանք ոչ միայն ամրապնդում են երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամությունը և հարստացնում մեր դիվանագիտական հարաբերությունների պատմությունը, այլև հրաշալի հնարավորություն են հանդիսանում տարբեր հարցերի վերաբերյալ միմյանց տեսակետներին ծանոթանալու և հնարավոր համագործակցություն զարգացնելու համար: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Լեհաստանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը մշտապես բարձր մակարդակ է ունեցել, այնուամենայնիվ, պետք է նշել, որ խորհրդարանների ղեկավարների մակարդակով վերջին այցելությունը տեղի էր ունեցել վաղուց՝ 2009 թվականին: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Լեհաստան կարևոր էր մի շարք առումներով: Առաջին հերթին այն նոր թափ է հաղորդում միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Մյուս կողմից՝ այն կարևոր էր Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության զարգացման տեսանկյունից, քանի որ Լեհաստանը հանդիսանում է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից մեկը, իսկ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այդ ծրագրի շրջանակում Եվրոպական Միության հետ համագործակցության զարգացմանը: Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահը Լեհաստան է այցելում հոբելյանական տարում, երբ մեծ շուքով նշվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայերին շնորհված բացառիկ արտոնության 650-ամյակը:

- Այցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահն հանդիպումներ է ունեցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության համար: Ո՞ր ոլորտներում կան նախանշված անելիքներ:

- Նախ պետք է նշել, որ այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ունեցել է բազմաթիվ կարևոր հանդիպումներ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, ԼՀ սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու, ԼՀ սեյմի նախագահ (մարշալեկ) Մարեկ Կուխչինսկու, ԼՀ փոխվարչապետ, ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության նախարար Պյոտր Գլինսկու, Լեհաստանի սեյմի և սենատի բազմաթիվ պատգամավորների, ազդեցիկ քաղաքական գործիչների հետ: Այդ հանդիպումներին ընթացքին մանրամասն կարելի է ծանոթանալ ՀՀ ազգային ժողովի կայքում հրապարակված տեղեկատվությունից։ Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր հանդիպումների առանցքում եղել են երկու երկրների միջև լայն առումով համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման խնդիրներ: Մեծ կարևորություն է տրվել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի, խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործող խորհրդարանական վեհաժողովներում մեր պատվիրակությունների արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցերին: ՀՀ ԱԺ նախագահը լեհ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները աշխարհաքաղական տարբեր զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվել են Արցախի խնդրի խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների հստակ մոտեցումներն ու ձեռնարկվող ջանքերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականին նշելու է Լեհաստանի Անկախության և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանները` կողմերը միմյանց տեղեկացրել և հրավիրել են հոբելյանական ծրագրերի շրջանակներում հաջորդ տարի սպասվող բազմաթիվ (այդ թվում՝ քաղաքական)  միջոցառումներին:

- Լեհաստանի Նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լեհաստանը՝ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ, ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Ի՞նչ նշանակություն ունի Արա Բաբլոյանի այցելությունը Բրյուսելում նոյեմբերին կայանալիք Արևելյան գագաթնաժողովին ընդառաջ:

- ՀՀ ԱԺ նախագահի՝ Լեհաստան կատարած այցը կազմակերպվել էր երկկողմ ձևաչափում և ուղղակիորեն կապված չէր Բրյուսելում կայանալիք ԵՄ արևելյան գործընկերության գագաթաժողովի հետ, սակայն դա հավելյալ առիթ էր խոսելու Հայաստանի և Եվրոպական Միության համագործակցության զարգացման հեռանկարների մասին: Լեհաստանը մշտապես հանդես է գալիս Եվրոպական Միության և այլ պետությունների հետ բաց և ակտիվ քաղաքականության դիրքերից: Այդ տեսանկյունից կարևոր է համարվել ԵՄ անդամ երկրների, այդ թվում Լեհաստանի կողմից համաձայնագրի ստորագրմանը նախապատրաստվելու և դրա հետ կապված ներպետական ընթացակարգերը ժամանակին ավարտելու հարցը:

- ԼՀ սենատը, ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի, ընդունել է բանաձեւ: Ի՞նչ նշանակություն ունի այս բանաձևը, ի՞նչ է այն ենթադրում:

- Լեհաստանի Սենատի կողմից 2017 թվական հոկտեմբերի 19-ին ընդունված բանաձևն ունի չափազանց կարևոր, պատմական նշանակություն: Սա, թերևս, եթե ոչ առաջին, ապա բացառիկ դեպքերից մեկն է, երբ երկրի խորհրդարանը հատուկ բանաձևով ընդգծված վերաբերմունք է արտահայտում իր տարածքում ապրող հայ համայնքի նկատմամբ` լավագույնս գնահատելով հայերի վաստակը և դերակատարումը պետության կյանքում: Կարծում ենք, որ տեղի ունեցածը նշանակալի իրադարձություն է ոչ միայն Լեհաստանի հայ համայնքի, այլև հայ ժողովրդի կյանքում, ընդհանրապես։ Մինչ այդ մենք ականատես ենք եղել տարբեր պետությունների, այդ թվում՝ Լեհաստանի, խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերի ընդունմանը։ Լեհաստանի խորհրդարանի կողմից ընդունված այս վերջին բանաձևի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն վերաբերում է մեր ժողովրդի պատմության փառավոր էջերին՝ պաշտոնական և իրավական գնահատական տալով Լեհաստանում ապրող մեր հայրենակիցների մի քանի հարյուրամյակների նշանակալի գործունեությանը։ Սա, ըստ էության, մի բանաձև է, որը գալիս է լրացնելու միջին դարերից սկսած Լեհաստանի իշխանությունների կողմից հայերի հանդեպ դրսևորած դրական, բարյացակամ վերաբերմունքն արտահայտող բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերի շարքը՝ իր հերթին հանդիսանալով պատմական կարևոր փաստաթուղթ։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Լեհաստանի սենատը բանաձևն ընդունեց միաձայն քվեարկության արդյունքում։ Սա այն ոչ հաճախ հանդիպող դեպքերից է, երբ բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները միասնական վերաբերմունք ու կարծիք են արտահայտում, ինչը վկայում է հայերի հանդեպ դրական վերաբերմունքի հարցում լեհ հասարակության կատարյալ համերաշխության մասին։ Մեզ համար խորհրդանշական էր բանաձևի ընդունման ժամկետը։ Դրան նախորդել էր Լեհաստանի սենատի ճեմասրահում «Հայերը՝ Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ։ Իսկ բանաձևի քննարկման և ընդունման նիստին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության անդամները։ Կարծում եմ, որ այդ բանաձևի ընդունումը մի կողմից ամրագրում, մյուս կողմից նոր թափ է հաղորդում հայ և լեհ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությանը՝ արտահայտելով փոխադարձ հարգանքն ու համակրանքը միմյանց հանդեպ։

                                                                                                                  

Հարցազրույցը վարեց Աննա ԳԶԻՐՅԱՆԸ
http://armenpress.am/arm/news/910073/

Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants