ՌԴ-ն պահանջել է Մեծ Բրիտանիայից աճուրդից հանել Այվազովսկու գողացված կտավը
CULTUREՌուսաստանի ներքին գործերի նախարարությունը հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիա` պահանջելով, որ այդ երկրում աճուրդից հանվի Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը, որը մասնավոր հավաքածուից գողացվել է 20 տարի առաջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան:
«Խոսքը Միացյալ Թագավորության խոշոր աճուրդային տներից Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը աճուրդներից հանելու մասին է: Այն Մոսկվայում գողացել էին 1997 թվականին՝ մասնավոր հավաքածուից»,- ասել է նա:
Ալեքսեևան ընդգծել է, որ Ինտերպոլի ռուսական բյուրոն հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին այս հարցում օգնություն ցուցաբերելու համար:
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



