Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի տարածքում ամենավաղ անասնապահների առաջին կայան- բնակատեղիներից մեկում հնագետները հետաքրքիր բացահայտումներ են արել

SOCIETY

 Լեռնագոգ -1 hնավայրում հայ-ճապոնական արշավախումբն այս տարի կավաշաղախից շինության մնացորդներ է հայտնաբերել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ հնավայրի տարածքում Ք.ա. VIII հազարամյակի վերջին և VII հազարամյակի առաջին քառորդում ապրել է մի համայնք, որը տիրապետել է կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեռնագոգ-1 հնավայրի արշավախմբի ղեկավար Արթուր Պետրոսյանն ասաց, որ հնավայրի մակերևույթին սփռված վանակատե իրերը շերտագրորեն կապ չունեն առկա շինությունների հետ, այլ դրանք ժամանակի ընթացում լվացվել և մակերևույթին են հայտնվել երկրաբանական պրոցեսների արդյունքում։ «Հնավայրում անցկացվեց հետախուզական փոսորակ, որտեղ իրականացված պեղումներից պարզ դարձավ, որ գործ ունենք բավականին հզոր (մոտ  2 մետր) հնագիտական շերտերի հետ։ Մեր տարածաշրջանում այս տեխնիկայով շինություններ պատրաստելու առաջին օրինակները մինչ այժմ փաստագրվել էին Ք.ա. VI հազարամյակի առաջին կեսով թվագրվող Առատաշեն - Շուլավեր - Շոմութեփեյան մշակույթի հնավայրերում: Լեռնագոգ-1-ի ուսումնասիրության նախնական արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ամենայն հավանականությամբ, այն ներկայացնում է Հայաստանի տարածքում հայտնի ամենավաղ անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը»,-ասաց նա:

Արթուր Պետրոսյանի խոսքով` հնավայրում հայտնաբերվել են նաև խիստ սահմանափակ քանակությամբ կայծքարից պատրաստված առարկաներ: «Վանակատից իրերի մեջ հատկապես աչքի են ընկնում սեղմման միջոցով մանր շեղբերի հենքի վրա պատրաստված միկրոլիթյան գործիքները, որոնք խոսում են բնակատեղիի վաղ հոլոցենյան հասակի հավանականության մասին: Հայտնաբերվել են նաև տարատեսակ կտրիչներ, ծայրային քերիչներ, փոսիկավոր գործիքներ, աղորիքներ և ոսկորե իր»,-ասաց արշավախմբի ղեկավարը՝ հավելելով, որ ստացված արդյունքները գալիս են լրացնելու և փոխելու Հայաստանի և, մասնավորապես, Արարտյան գոգավորության նեոլիթյան շրջափուլի մշակույթների մասին մեր ունեցած պատկերացումները և արտադրող հասարակությունների պատմությունը կարող են ետ տանել առնվազն հազար տարով:      

  

Լեռնագոգ-1 հնավայրը հայտնաբերվել է հայ-ճապոնական համատեղ արշավախմբի կողմից 2013 թ. ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերում կատարված հետախուզական շրջայցի ժամանակ: Հայ-ճապոնական համատեղ արշավախմբի աշխատանքներին մասնակցում են մասնագետներ հայկական և ճապոնական կողմերից, ուսանողներ Երևանի պետական համալսարանից և  Տոկայի համալսարանից: Պեղումներն իրականացվում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Տոկայի համալսարանի և Ամերիկայի «Գֆոելլեր» հիմնադրամ-ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով:

Հաջորդ տարի նախատեսվում է շարունակել հնագիտական հետախուզումը և պեղումները Լեռնագոգում։ Պեղումների համար նախատեսվում է ընդլայնել պեղման մակերեսը՝ փորձելով հասկանալ հնավայրի սահմանները, բնականաբար, ամենահետաքրքիրը հնավայրում արձանագրված կավաշաղախից շինության ամբողջական պեղումն է, որը նախատեսվում է իրականացնել հաջորդ գործաշրջանի ընթացքում։

 Լեռնագոգ-1 հնավայրի պեղումները սկսվել են սեպտեմբերի 4-ին և ավարտվել հոկտեմբերի 9-ին։

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future