Yerevan, 18.February.2026,
00
:
00
BREAKING


Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը

SOCIETY

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը` ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելի գլխավորությամբ:

Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակն է քննարկել ԵԽ Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի՝ 2015 թվականի հուլիսին Հայաստան կատարած այցից հետո ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում տեղի ունեցած զարգացումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը: Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման հարցում եւ բազմաթիվ ոլորտներում բարեփոխումների իրականացման գործընթացում ԵԽ-ի արժեքավոր դերակատարությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը մանրամասն ներկայացրել է ՀՀ Սահմանադրության լիարժեք կենսագործման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման եւ ՀՀ Ազգային ժողովում դրանց քննարկումների ընթացքը: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ արդեն իսկ ընդունվել են սահմանադրական մի քանի օրենքներ: Այժմ քննարկման փուլում են«Դատական օրենսգիրքը» եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրինագիծը, որոնց վերաբերյալ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը: Նա կարեւորել է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի հարցում օրենսդրական կարգավորումները, որոնցով նախատեսվում է հակակոռուպցիոն նոր մարմնի եւ ազդարարների պաշտպանության գործուն համակարգի ստեղծում:

Անդրադարձ է կատարվել նաեւ «Ընտրական օրենսգրքի» ընդունման գործընթացին: Այս համատեքստում Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ այն ընդունվել է իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության փոխհամաձայնության արդյունքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն անում է հնարավորը խնդրի խաղաղ կարգավորման համար: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների, պարբերաբար խախտում է զինադադարը եւ հավելել, որ այդ երկիրն ամեն ինչ անում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում բանակցությունները ձախողելու եւ ԼՂ հիմնախնդիրն այլ հարթակ տեղափոխելու համար, ինչն անընդունելի է:

ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելը դրական է գնահատել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ երկկողմ համագործակցության արդյունավետությունը: Պարոն Գեսսելը, խոսելով ԼՂ հակամարտության մասին, նշել է, որ ԵԽ-ն կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: 

 

Idram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized