Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Չեղած արժեքների պաշտամունքը

SOCIETY

Մեր հյուրն է մշակութաբան Վարդան Ջալոյանը

– Պարոն Ջալոյան, ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենքի նկատմամբ: Ի վերջո, մեզ պե՞տք է նման օրենք, թե ոչ:

– Օրենքների մեծ մասնագետ Մխիթար Գոշը հարց է տալիս՝ ինչո՞ւ հայերը օրենքներ չունեն: Եվ բացատրում է այսպես՝ մարդկային հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքների, այլ սովորությունների միջոցով: Եվ պետք է հասկանանք, որ օրենքը քնած է, եթե չի եղել ինչ–որ արտակարգ իրադարձություն: Եվ, ըստ էության, մեր ընտանեկան հարաբերություններն էլ կարգավորվում են սովորություններով: Այսինքն՝ հասարակական բարքերը շատ ավելի կարևոր են, քան թե օրենքները:

Օրինակ, հիշենք Թումանյանին՝ /…ժիր էր Մարոն դուրեկան/, /Հազիվ ինը տարեկան/: Եթե Թումանյանին այդպես վրդովեցրել են հայկական ընտանեկան սովորությունները և բռնություններն ընտանիքում, ապա այսօր ևս այն մեզ պետք է հուզի:

Եվ հավատացնում եմ ձեզ՝ մեր բարքերը կարող են փոխվել ոչ թե օրենքի, այլ կրթության, մշակույթի միջոցով:

– Իսկ ներկա ժամանակներում ինչ–որ բան փոխվե՞լ է մեր ընտանիքներում:
– Սարսափելի շատ բան է փոխվել: Եվ այդ առումով մեծ ազդեցություն է թողնում միգրացիան: Նաև փողից կախվածությունն է շատ մեծացել. երեխային պետք է դպրոց ուղարկես կամ ուղարկես համալսարան: Եվ դա մեծացնում է բռնության աստիճանը:

Հարկավոր է ինչ–որ բան մտածել, որ ընտանեկան այդ դեգրադացիան տեղի չունենա, որը լինում է հիմնականում ֆինանսական կախվածության պատճառով:

Իսկ մենք մի ժողովուրդ ենք, որ վերջին 100–150 տարվա ընթացքում, որպես ժամանակակից ազգ, համարյա զրոյից է սկսել կառուցել իր բարոյականությունը: Եվ օրենքները չէ, որ մեզ ստեղծել են որպես ազգ, կամ բարոյական հավաքականություն:
– Ինչո՞ւ զրոյից: Իսկ մեր դարերով եկած սկզբունքնե՞րը:

– Մխիթար Գոշի Դատաստանագրքում այսպիսի մի կետ կա՝ աղջիկներին կարելի է ստրկության վաճառել, իսկ տղաներին չի կարելի: Նաև ասում է, որ հայ մարդն իրավունք ունի երկրորդ կին ունենալ, եթե առաջին կինը չբեր է կամ աղջիկ է երեխան: Այսինքն՝ չնայած որևէ քրիստոնեական եկեղեցու կողմից նման բան ընդունված չէ, բայց մեր եկեղեցին փաստորեն ընդունել է բազմակնությունը:

Եվ երբ ես ասում եմ զրոյից կամ՝ համարյա զրոյից, նկատի ունեմ նաև, որ շատ–շատ բան է փոխվել վերջին հարյուր հիսուն տարվա մեջ: Մեզ չճանաչելու չափ բան է փոխվել:
Օրինակներ բերեմ. մեր ազգագրագետները գրում են, որ ընտանիքի նահապետը, որը փաստացի դիկտատոր էր, և որին անվերապահ պետք է ենթարկվեին, երբ դառնում էր անաշխատունակ, նրան դնում էին պարկի մեջ և տանում–թողնում անտառում: Նույնիսկ ախրքալակցիներն այսպիսի մի պատմություն ունեն. տղան հորը տանում ու թողնում է անտառում, հայրն ասում է.

– Որդի՛, արի պարկը տար:

– Չէ՛, ոչինչ, – պատասխանում է տղան,–տանը շատ պարկ կա:

Ու հայրն ավելացնում է.

– Այս պարկով ես իմ հորն եմ բերել:

Սա գրված է հենց Երվանդ Լալայանի մոտ:

Եվ այս մոտեցումը ոչ միայն Ախարքալակում է տարածված եղել: Պարզապես այլ տարածաշրջաններում մեթոդն ավելի մեղմ է եղել. ասենք՝ նահապետը մտել է մի անկյուն, և նրան այլևս չեն խնամել:

Այսինքն՝ ընտանեկան ներկա հարաբերությունները, որ արդեն առկա են մեզ մոտ, նոր ժամանակների գաղափարախոսության, կրթության ու մշակութի արդյունք են: Եվ բռնության դեմ պայքարը մենք պետք է մշտապես շարունակենք:
– Լավ, իսկ այս պարագայում օրենք անհրաժե՞շտ է:

– Ես օրենքն այդքան կարևոր չեմ համարում, որքան հասարակական քննարկումները: Հասարակական արժեքներն են կարևոր: Իսկ հիմա, ցավոք սրտի, հասարակական արժեքները պտտվում են փողի շուրջ: Ուստի կասկածում եմ, որ կարող է լինել անշահախնդիր մոտեցում, որը շատ կարևոր է ընտանիքում բարոյականության զարգացման համար: Ես այդ հեռանկարը չեմ տեսնում: Եվ դա է վտանգավորը:

– Մենք ֆետիշացրել ենք, սուրբ ենք դարձրել ավանդական մեր հայ ընտանիքը: Ճի՞շտ ենք մեր մոտեցման մեջ:

– Մեր՝ հարյուրամյակներից եկած ավանդական ընտանիքը իրականում գոյություն չունի. ընտանեկան այդ արժեքները ձևավորվել են մոտավորապես մի 50 տարի առաջ: Այսինքն՝ ավելի վեհ կանոնները, այն է՝ հարգանքը մեծերի, հոգատարությունը՝ երեխաների նկատմամբ, հենց այդքան տարվա պատմություն ունեն:

Մի հարյուր տարի առաջ գոյություն չուներ այնպիսի հասկացություն, օրինակ, որ պետք է հոգատար լինել երեխայի նկատմամբ: Բացեք այն տարիների թերթերն ու ամսագրերը. կտեսնեք, որ սովետական իշխանությունները պայքարում էին, որպեսզի ծնողները երեխաներին չխեղեն:

Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ անվանում ենք ազգային սովորություններ, դրանք կրթության և մշակույթի հետևանքով են ծնվել: Այսինքն՝ բիոլոգիական չեն, ինչպես մեզ թվում է: Մեզ թվում է սովորական, համարյա բնազդային մի բան է, ասենք, որ մենք երեխաներին չենք սպանում: Բայց այդպես չէ. հարյուր տարի առաջ սպանում էին երեխաներին: Կարդացեք Ստեփան Զորյանի պատմվածքները, երբ մեծ դառնությամբ խոսում է երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին:
Այսինքն՝ այս տասնամյակների ընթացքում մենք սովորել ենք, կրթվել ենք. դարձել ենք ավելի լավը ու ավելի բարի: Բայց, ցավն այն է, որ այսօր մենք չենք ուզում այլևս սովորել, չենք ուզում բարելավել մեր մարդկային բնությունը: Եվ օրենքի քննարկումն է դա ցույց տալիս: Օրենքը ոչ մի բանով ավելացնում, ոչ էլ պակասեցնում է մեր սովորությունները, պարզապես ցույց է տալիս, որ մենք ավելի բարբարոս ենք դարձել, քան էինք մի երեսուն տարի առաջ:
Չենք ցանկանում փաստորեն ավելի հոգատար լինել ընտանիքի նկատմամբ: Ասում ենք՝ կինը ենթարկվում է, երեխան ենթարկվում է, և դա բավական է: Բայց չենք ցանկանում այնպես անել, որ ենթարկվելը կամավոր լինի: Ասում ենք՝ ոչ. երեխա է, պետք է ենթարկվի: Իսկ դա ազգագրագետների մոտ կոչվում է ընտանեկան ճորտություն:
– Բնականաբար, ճորտն էլ մեծանալով՝ ճորտացնում է մեկ ուրիշին:
– Անպայմա՛ն: Որովհետև նաև համակարգն է ճորտատիրական. կամ ճորտ ես, կամ՝ ճորտատեր:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future