Գրենլանդական ծովում ռուսական ուղղաթիռ է կործանվել
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Սառուցյալ օվկիանոսի Շպիցբերգեն կղզեխմբի Բարենցբուրգ բնակավայրի մոտակայքում ռուսական ուղղաթիռ է վթարվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հյուսիսային Նորվեգիայի փրկարար ծառայությունը:
«Ութ մարդ տեղափոխող ռուսական ուղղաթիռը Բարենցբուրգից 2-3 կմ հեռավորությամբ ընկել է ծովը: Հյուսիսային Նորվեգիայի փրկարար ծառայությունը համակարգում է փրկարարական աշխատանքները, մանրամասներ չեն հաղորդվում», - ասվում է ծառայության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Փրկարարների տվյալներով՝ ուղղաթիռը տագնապի ազդանշան չի տվել: Այն հայտնաբերել դեռևս չի հաջողվել:
ՌԴ ԱԻՆ-ից հաստատել են, որ Մի-8 ուղղաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից Գրենլանդական ծովի տարածքում, ուր ուղևորվել էր ռուսական Պիրամիդա շրջանից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



