Զենքի համաշխարհային շուկայում սրվել է մրցակցային պայքարը. ՌԴ նախագահ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ զենքի համաշխարհային շուկայում սրվել է մրցակցային պայքարը. «Վերջին ժամանակներս սրվել է սպառազինության ու ռազմական տեխնիկայի համաշխարհային շուկայում մրցակցությունը՝ չնայած նրան, որ այդ ոլորտը մշտապես եղել և մնում է բավական մրցակցային», գրում էStrana.in.ua-ն։
Պուտինի խոսքերով՝ ռուսական պաշտպանական ձեռնարկություններն այս տարի բախվել են արևմտյան մի շարք ընկերությունների հետ անբարեխիղճ մրցակցության։
Պուտինի խոսքերով՝ երկրի պաշտպանական արդյունաբերության համալիրի պատվերների պորտֆելը գերազանցում է 50 միլիարդ դոլարը. «Ռուսաստանը շարունակում է ընդլայնել ռազմատեխնիկական ոլորտում օտար երկրների հետ փոխգործակցությունը։ Մեր ընկերությունների պատվերների պորտֆելը վստահաբար գերազանցում է 50 միլիարդ դոլարը»։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



