Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է մարզչական գործունեությունը շարունակելու մասին
SPORTՄոսկվայի «Արարատ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է ակումբից հեռանալու մասին և հայտարարել, որ պատրաստվում է շարունակել մարզչական գործունեությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով championat.com-ը, Ալեքսանդր Գրիգորյանն ընդգծել է, որ թիմից հեռանում է զայրացած, սակայն պատրաստ է նոր մարտահրավերների: «Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է իր աշխատանքն ավարտին հասցնել և հենց այդ պատճառով ես սպորտային տեսանկյունից զայրացած եմ»,- ասել է Գրիգորյանը:
Նա նաև հայտարարել է, որ այս պահին պատկերացումներ ունի իր ապագայի վերաբերյալ, սակայն նշել է, որ չի կարող ասել, թե որտեղ կշարունակի կարիերան:
Ալեքսանդր Գրիգորյանը որակազրկվել էր երկրպագուներին վիրավորական ժեստ ցույց տալու համար: Նա Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2017թ. օգոստոսին: Մոսկվայի «Արարատ»-ի ֆուտբոլիստներն առաջիկա խաղերին կնախապատրաստվեն թիմի փոխնախագահ և ավագ մարզիչ Պողոս Գալստյանի գլխավորությամբ:
http://armenpress.am/arm/news/