Արման Միքայելյանը հաղթանակ է տարել Չիգորինի հուշամրցաշարի 6-րդ տուրում
SOCIETYԳրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող շախմատային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում կայացած 6-րդ տուրում Միքայելյանը հաղթել է գրոսմայստեր Միխայիլ Կոբալիային:
Հայ շախմատիստներից Սարգիս Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, Հովհաննես Հակոբյանը, Վլադիմիր Պողոսյանը պարտվել են, իսկ Արթուր Դավթյանը, Հայկ Երիցյանը հաղթանակներ են տարել:
Արման Միքայելյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում: Նա ունի 5,5 միավոր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



