Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ակնհայտորեն հետ գցեց Հայաստանի զարգացումը. Շարմազանով
POLITICSՀոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ակնհայտորեն հետ է գցել Հայաստանի Հանրապետության զարգացումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Թե սպարապետը, թե Կարեն Սերոբիչը, թե մնացած մեր գործընկերները, այն քաղաքական և ինտելեկտուալ էլիտան էին, որոնց ծառայությունների, ինտելեկտի, կամքի, նվիրված ոգու ու բարեփոխումների կարիքը մեր ժողովուրդը շատ ուներ: Եթե այս ոճրագործությունը չլիներ, մենք կարող էինք ունենալ շատ ավելի շատ ձեռքբերումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
Շարմազանովը նաև հիշեցրեց, որ այդ ժամանակ վարչապետ Վազգեն Սարգսյանը նաև ՀՀԿ-ի առաջնորդն էր՝ ընդգծելով, որ իրենք այդ ժամանակ կորցրին ոչ միայն վարչապետին, սպարապետին, այլ նաև կուսակցության առաջնորդին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



