Հայ կարատեիստները պայքարում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար
SPORTԻսպանիայի Տեներիֆե քաղաքում անցկացվում է կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների աշխարհի 10-րդ առաջնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների հավաքականը, գլխավոր մարզիչ Վահան Միքայելյանի գլխավորությամբ, արդեն Իսպանիայում է և ուսումնամարզական հավաք է անցնում առաջնությունից առաջ:
Հավաքականի կազմում ընդգրկված են Էրիկ Խաչատրյանը, Հովհաննես Հակոբյանը, Սիմոն Մովսիսյանը, Դավիթ Մուրադյանը, Վարդան Ղալայանը, Սամվել Այդինյանը, Գևորգ Համբարձումյանը, Ալբերտ Ավետիսյանը, Դավիթ Մակյանը, Ահարոն Սարգսյանը, Կարեն Բաղդասարյանը, Սերյոժա Սարգսյանը, Աշոտ Մխիթարյանը, Միքայել Մխիթարյանը և աղջիկներից Լենա Գյուլումյանը, Եվա Մուրադյանը և Անիտա Մակյանը:
Առաջնությունում հայ կարատեիստները կպայքարեն 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: