Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Բուժվողը չպետք է դաժան փորձով առաջնորդվի.ինչպե՞ս զսպել վատ ատամնաբույժներին

SOCIETY

Սնկի պես աճող ատամնաբուժարանների ֆոնին քիչ չեն դեպքերը, երբ ընկնում ենք ոչ բարեխիղճ բժիշկների ձեռքը: Մեր շրջապատում առնվազն մեկ նման դեպքի ականատես հաստատ եղել ենք: Նման օրինակներ ունի նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը:

«Ունեցել ենք դեպք, երբ «դուկեր»–ը սխալ են տեղադրել, և ատամնաշարին օգուտ չի տվել: Երկար քաշքշոցներից հետո ենք միայն կարողացել այնպես անել, որ քաղաքացուն վերադարձվի ծախսված գումարը: Մենք տեսնում ենք նաև, որ մարդն ատամնաբույժի ծառայություն ստանալուց հետո գնում է այլ ատամնաբույժի մոտ, այլ ատամնաբույժն էլ ասում է, որ ատամը սխալ են բուժել, և նոր բուժում պետք է անցնի »–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նախ անդրադառնալով ատամնաբուժարանների հիգիենայի և ախտահանության վերահսկողությանը, Բ. Պիպոյանը նկատեց, որ ցիվիլիզացիան և ինքնակարգավորումը բերել են նրան, որ մասնավոր հատվածում այդ կանոններն այժմ պահպանված են: 
«Բացի այդ, մասնավոր հատվածն այնքան է զարգացել, որ ատամնաբուժությունը կարելի է դիտարկել նաև տուրիզմի զարգացման տեսանկյունից. մեզ մոտ ավելի մատչելի գներով են քաղաքակիրթ սպասարկում իրականացնում, քան արտասահմանում: Այստեղ խնդիրը բոլորովին այլ է: Մի կողմից նկատում ենք շուկայում աճող գներ, շուկայի ազատականացում, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ սպառողների հետ աշխատանք չի տարվում: Սա խնդիրների վերացման ուղղությամբ արդեն անհամապատասխան հսկողություն է: Հաշվի առնելով սխալ բուժում իրականացնելու դեպքերը`մենք գործ ունենք վատ ծառայություն մատուցողի հետ: Բայց վատ ծառայություն մատուցողի մասով կարծես բոլորը ձեռքերը լվացել են: Եվ ատամնաբուժական շուկայի հիմնական խնդիրը սա է, թե չէ զուտ հիգիենայի կամ ծառայություններ մատուցելու առումով աշխարհի ռիթմի հետ համընթաց ենք շարժվում»,– ասաց մեր զրուցակիցը:

Բաբկեն Պիպոյանի խոսքով` ամեն դեպքում վատ ծառայություն մատուցողը շարունակում է էժան գնով վատ ծառայություն մատուցել. «Վատ է, երբ ինքնակարգավորման գործոնը կա: Այսինքն`ի վերջո բուժվողը չպետք է իր դաժան փորձով առաջնորդվի: Պետք է հստակ քաղաքականություն մշակել, ինչն արված չէ: Կարծում եմ, որ խնդիրը ոչ թե օրենքի, այլ ուրիշ մեխանիզմների մշակման հաշվին պետք է լուծել: Օրինակ` այն կարող է լինել հանրային իրազեկումը կամ դատական համակարգի փոփոխությունն այն իմաստով, որ վնասի փոխհատուցման մեխանիզմներ ստեղծվի: Քաղաքացին 10 հազար դրամ է վճարել ու չի բուժվել, իսկ հետո ստիպված է եղել 10 հազարի հետևանքները վերացնելու համար 30 հազար դրամ վճարել ու կրկին բուժել իր ատամը: Հիմա, եթե նրան ասենք դատարան դիմիր, որ 30 հազարը հետ ստանաս, չի դիմի: Ոչ ոք չի գնա այդ քայլին: Նշանակում է` շատ արագ պետք է փորձագիտական եզրակացություն տրվի, բացի այդ, էթիկայի հստակ նորմեր պետք է սահմանվեն: Օրինակ` չի կարելի սպառողին ասել, թե նախորդ բժիշկը սխալ բուժում է իրականացրել: Սպառողին պետք է գրավոր տալ այդ եզրակացությունը, եթե վստահ ենք, որ ուրիշի սխալն է, և պետք չէ ուրիշի հաշվին միավոր հավաքել, եթե պատրաստ չենք ասվածի գրավոր հիմքը տալ: Իսկ եթե կա գրավոր հիմքը, ապա առողջապահության համակարգում, ի դեմս գլխավոր օրթոդոնտի կամ ատամնաբույժի, մի մարմին պետք է լինի, որն էլ կաշխատի այդ եզրակացության վրա, կհասկանա իրավիճակը»:

ՀԿ նախագահի խոսքով` եթե փաստեն, որ հանրության մոտ այս կամ այն բժշկի համբավն այդքան էլ դրական չէ, լիցենզավորման ոլորտը բարդացնելու փոխարեն կարող են այլ միջոց կիրառել:

«Այդ միջոցը հեղինակությունների բաշխումը կլինի: Այսինքն` մենք կարող ենք ունենալ մի ցանկ, որտեղ կամայական ատամնաբույժի մասով կունենանք համապատասխան CV, կամայական սպառողն էլ ընտրություն կկատարի: Երբ նա այդ ցանկում արձանագրված ինֆորմացիայից տեղեկանա, որ «X» ատամնաբույժի թեթև ձեռքով 50 քաղաքացի ստիպված երկրորդ անգամ է բուժում ստացել, ապա այդ ատամնաբույժը շուկայում այլևս իր տեղը չի ունենա»,– եզրափակեց Բ. Պիպոյանը:


Աննա Բադալյան

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future