Yerevan, 18.February.2026,
00
:
00
BREAKING


«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ. «Մոտ ապագայում մեզ մոտ երթևեկությունը չի կարգավորվի»

SOCIETY

Օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին՝ երկու ամսվա ընթացքում ուսումնասիրել մայրաքաղաքում խցանումների պատճառները և դրանք վերացնելու ուղղությամբ առաջարկություններ ներկայացնել:
Թեմայի շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի հետ

– Պարոն Քեյան, որո՞նք են խցանումների հիմնական պատճառները:

– Պատճառները շատ են. վարորդները երթևեկության կանոնները պահպանելու նկատմամբ կարգապահ չեն, քաղաքային տրանսպորտն անկանոն է երթևեկություն իրականացնում: Երթևեկության ժամերը ևս խցանումների պատճառ են դառնում:

Ավտոկայանատեղիները բացակայում են: Օրինակ՝ Հերացի փողոցում մշտապես խցանումներ կան: Բժշկական համալսարանի մոտ կայանատեղիներ չկան, ստիպված երկրորդ գիծ են կայանում և խցանումների պատճառ դառնում: Այն վայրերը, որտեղ հասարակության շարժը շատ է, պետք է երթևեկությունը կանոնակարգվի: Քաղաքապետարանների, վարչական շրջանների հարակից տարածքներում պետք է կայանման տեղեր սահմանվեն, որպեսզի ավտոմեքենաները երկրորդ և երրորդ շարքերում չկանգնեն և խցանման պատճառ չհանդիսանան: Իսկ քաղաքային տրանսպորտի անկանոն երթևեկությունն ինքնին բերում է նրան, որ տվյալ հատվածում մի քանի ավտոմեքենաներ են կայանում և խնդիրներ են առաջանում: Խցանումների մեծ մասն առաջանում է խոշոր վթարների դեպքում:

– Պաշտոնական տվյալները փաստում են, որ մեքենաների ներկրումն ավելացել է: Արդյոք սա ևս խցանումների առաջացման պատճառ չէ՞:

– Մեքենաների քանակն իսկապես ավելացել է, դա պատճառներից մեկն է: Բացի այդ էլ, կան փողոցներ, որոնք ի սկզբանե նախատեսված չեն այդչափ մեքենաների միաժամանակյա երթևեկն ապահովելու համար: Ուստի պետք է այլ հանգույցներ կառուցվեն, որոնք կբեռնաթափեն հիմնական փողոցները, բայց այնպես, որ դրանք ավելի չծանրաբեռնեն ու խճճեն երթևեկությունը: Պետք է ավելացնեն միակողմանի երթևեկությունները, որոնք խնդիրը լուծելու ուղիներից մեկը կարող են հանդիսանալ:

Աթենք քաղաքում Երևանից ավելի շատ են մեքենաներ երթևեկում, քանի որ այնտեղ միակողմանի ճանապարհները գերակշռում են երկկողմանիներին, գրեթե խցանում չկա: Այնտեղ մեքենաների քանակը տասն անգամ ավել է: Մեզ մոտ կենտրոնական ավտոկայանի ճանապարհին՝ Իսակով պողոտայում են խցանումներ լինում, դա կարելի է լուսացույցերի միջոցով կարգավորել: Ավելացնեմ, որ մեզ մոտ դժվար է միանգամից երթևեկությունը կարգավորել, քանի որ վարորդների մեծ մասն անկարգապահ է: Իրենք երկրորդ գոտուց երրորդ գոտի են տեղափոխվում՝ չզիջելով ճանապարհը, խցկվում են մեքենաների արանքներում, որը տվյալ հատվածում լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում: Վարորդն էլ պետք է կարգապահ լինի, որ խնդիրը կարգավորվի: Միայն ծրագրեր մշակելով և ընդունելով հարցը լուծում չի ստանա:

– Արդյոք հնարավո՞ր է կանոնակարգել երթևեկությունը և խնդիրը վերացնել:

– Հնարավոր է, եթե այդ ուղղությամբ աշխատեն: Դպրոցների, ուսումնական հաստատությունների մոտակայքում պետք է կայանատեղիներ ստեղծվեն: Վարորդների կարգապահության մակարդակը պետք է բարձրացնել՝ նույնիսկ դասընթացներ կազմակերպելով: Վարորդական վկայականների ձեռքբերումը պետք է մատչելի չլինի: Դպրոցներում պետք է երթևեկության կանոններ ուսուցանեն, որպեսզի դեռ փոքր տարիքից իրազեկված լինեն երթևեկության մասին: Ծանրաբեռնված հատվածներում կատարեն երթևեկության փոփոխություն: Օրինակ՝ Կոմիտաս փողոցն ամբողջությամբ փոփոխվեց՝ չորրորդ գոտի ավելացավ:

– Պատրաստվում են Երևան քաղաքի տրանսպորտային խնդիրը կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, մասնավորապես, գազելները փոխարինել ավտոբուսներով: Ըստ Ձեզ, ի վերջո, խնդիրը լուծում կստանա՞:

– Կառավարության տվյալ կառույցի աշխատակիցները հիմնականում տեսականորեն են մի քանի փոփոխություններ կատարում՝ պրակտիկորեն այն չկիրառելով: Իսկ դա խնդիրներ է առաջացնում: Ինձ չի թվում, որ մոտ ապագայում մեզ մոտ երթևեկությունը կկարգավորվի: Վթարների հետ կապված են խցանումներն առաջանում:Ապահովագրական գործակալությունն ուշ է տեղ հասնում, վթարված մեքենաներն ավելի երկար են կանգնում՝ զբաղեցնելով ամբողջ փողոցը: Պետք է կայանատեղիներ ստեղծել: Գազելը վերացնելով` խնդրին լուծում չի տրվի: Անկանոն երթևեկությունը պետք է կարգավորել և միակողմանի ճանապարհների թիվն ավելացնել:

 

Idram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized