ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը բազմաժամյա հետախուզություն է անցկացրել ՌԴ սահմանին
INTERNATIONAL NEWSՈւրբաթ օրն ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135W ստրատեգիկ հետախուզական ինքնաթիռն անցկացրել է հերթական երկարատև թռիչքը Լենինգրադի և Պսկովի մարզերի սահմանների մոտ: Այս մասին վկայում են արևմտյան ավիացիոն կայքերի տվյալները, որոնք հետևում են ռազմական ավիացիայի տեղաշարժումներին, հայտնում է Interfax-ը:
Այս կայքերի տվյալների համաձայն՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռը, որը թռիչքը սկսել է բրիտանական Միլդենհոլ ավիաբազայից, բազմաժամյա հետախուզական թռիչք է իրականացրել ռուսական սահմանի երկայնքով՝ Էստոնիայի օդային տարածքում տեղաշարժվելով հարավից հյուսիս՝ Տարտու – Ֆիննական ծոց գծով:
Նշվում է, որ Անգլիայում տեղակայված ավիաբազայից թռչելուց հետո ինքնաթիռն անցել է Նիդեռլանդների, Գերմանիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի վրայով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



