Հալեպն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ
INTERNATIONAL NEWSՀալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Խանասերը, մինչև այժմ փակ է, որի հետևանքով վառելանյութ ու սննդամթերք չի հասնում քաղաք:
Այս մասին տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Հալեպ մուտք գործելը և քաղաքից դուրս գալն անհնար է: Սննդամթերքի սակագներն աստիճանաբար բարձրանում են, վառելանյութի տագնապի պատճառով ավելի քիչ ժամերով են էլեկտրականություն տրամադրում բնակչությանը: Հալեպում երկու օր է էլեկտրականությունն անջատված է էլեկտրամատակարարման կենտրոնի վնասվելու հետևանքով: Ջուրը նույնպես անհասանելի է արդեն երկու օր: Սիրիական բանակն աշխատանքներ է տանում ճանապարհն ականազերծելու ու զինված խմբավորումներին ետ մ ղելու ուղղությամբ, որոնք օրեր առաջ թափանցել էին Խանասերի որոշ շրջաններ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



