Իսպանիայում Հելոուինին պատրաստվում են 10 մարդու ողջ-ողջ հուղարկավորել
INTERNATIONAL NEWSՀելոուինի տոնակատարության առթիվ իսպանական Ռիվաս Վասիամադրիդ քաղաքում գտնվող H2O առևտրի կենտրոնը «սարսափեցնող» մրցույթ է անցկացնելու:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ահաբեկող մրցույթը կանցկացվի «Հանգչիր» կարգախոսի ներքո և հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին հանգուցյալի դեր կատարել և մինչև 400 եվրո գումար վաստակել:
Մասնակիցները կհուղարկավորվեն առևտրի կենտրոնի տարածքում հատուկ միջոցառման համար նախապես բեմադրված գերեզմանոցում: Կազմակերպիչների մտահաղացմամբ՝ եզրափակչին 10 հոգի կմասնակցի, որոնց համար գերեզմաններ և դագաղներ կպատրաստվեն:
Հողի տակ գտնվելու յուրաքանչյուր ժամի համար մասնակիցները 100-ական եվրո գումար կստանան, մինչդեռ մրցույթի առավելագույն տևողությունը 4 ժամ է լինելու:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



