Չինաստանում փորձարկել են բեռնատար անօդաչու թռչող ԱՏ200 սարքը
INTERNATIONAL NEWSՉինական բեռնատար անօդաչու թռչող ԱՏ200 սարքը 3,4 տոննա բեռով հաջողությամբ իրականացրել է առաջին թռիչքը Շենսի նահանգի Պուչեն շրջանում, հաղորդում է «Սինխուա»-ն:
Նոր թռչող սարքը 1,5 տոննա ծանրաբեռնվածությամբ քաղաքացիական նշանակության աշխարհի ամենածանր բեռնատար անօդաչու սարքերից է համարվում:
ԱՏ200-ը Նեյֆու օդանավակայանում երկինք է բարձրացել 200 մետր թափավազքից հետո: Թռիչքը տեւել է 26 րոպե:
Նոր թռչող սարքը, ըստ փորձագետների, դժվար հասանելի վայրերում եւ ծովային տարածքներում բեռնափոխադրումների համար կօգտագործվի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



