Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանը Սևանի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

SOCIETY

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ և Կարճաղբյուր համայնքներում ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ծրագիրն ուղղված է Սևանա լճի ձկնատեսակների, բնական պաշարների և էկոհամակարգի վերականգնմանը՝ նպատակ ունենալով վերականգնել Սևանա լճում իշխանի պաշարները, ֆինանսական միջոցներ ստեղծել Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրների լուծման համար, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր: Ծրագրի շրջանակներում նախատեսված է առաջիկա տարիների ընթացքում ձևավորել Սևանի իշխանի արտադրության էկոլոգիապես կայուն արժեշղթա: Արտադրության և իրացման գործընթացն իրականացնելու են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնք ստեղծվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից: 

Հանրապետության Նախագահը Լճափ համայնքում այցելել է «Սևան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսություն: Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, բնապահպանության նախարարի, Գեղարքունիքի մարզպետի, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենի, վերոնշյալ ընկերությունների ղեկավարների և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ Նախագահը ծանոթացել է կատարված աշխատանքներին ու ստեղծված ենթակառուցվածքներին: 

Նախագահն այնուհետև այցելել է Կարճաղբյուր համայնքում գտնվող «Սևանի իշխան» ընկերության ձկնարտադրության համալիր, որտեղ ծանոթացել է համալիրում իրականացված աշխատանքներին և ներկա է գտնվել մանրաձկան գործարանի բացմանը:

Նորաբաց գործարանն ապահովելու է Սևանի իշխանի երկու էնդեմիկ ենթատեսակների (գեղարքունի և ամառային) մանրաձկան արտադրության ցիկլն ամբողջությամբ` մայրական վտառի կազմավորումից մինչև թրթուրի ու մանրաձկան աճեցում և կենսունակ մանրաձկան տեղափոխում Սևանա լիճ: Կենսացիկլի ամբողջական համակարգի ստեղծումը, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն է տալիս վերահսկել արտադրության բոլոր փուլերը: 

Գեղարքունիքի մարզ այցի ավարտին Հանրապետության Նախագահը Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ոլորտի պատասխանատու պաշտոնյաների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի ընթացիկ աշխատանքների, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի տարածքում բնապահպանական խնդիրների և զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Նախագահին ներկայացվել է նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակված «Սևան» ազգային պարկի 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելը, ինչպես նաև զեկուցվել է դրանում ներառված հանութագրման նյութը, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ճշգրտման աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցության արդյունքում համապատասխան ոլորտային պատասխանատուներին տրվել են մի շարք հանձնարարականներ: Այդ թվում՝ հանձնարարվել է 2019թ. ընթացքում ամբողջովին ավարտել Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգնման ներկա փուլի աշխատանքները՝ դրա համար նախատեսելով ֆինանսավորման համարժեք ծավալներ: Այդ աշխատանքների ավարտից հետո ակնկալվում է, որ Սևանա լիճ թունելով տեղափոխվող ջրի ծավալները ներկայիս ծավալների համեմատ գրեթե կկրկնապատկվեն՝ կազմելով 200-250 մլն խմ:

Սևանա լիճ թափվող գետերի ջրերի որակի շարունակական բարելավման նպատակով բնապահպանության նախարարությանը և ԷԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է Սևանա լճի ավազանի խոշոր բնակավայրերի տարածքներում կառուցված մաքրման կայանների օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումներ մշակել, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ տարածքում տնտեսական գործունեություն ծավալող վարձակալների կողմից տեղային մաքրման կայանների տեղադրման աշխատանքների խրախուսման ուղղությամբ:

Բնապահպանության նախարարությանը նաև հանձնարարվել է շարունակել աշխատանքները հանրային լողափերի ավելացման և լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկվող տարածքների առաջանցիկ տեմպերով մաքրման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ՝ ֆինանսական պլանավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future