Սյունիքի մարզում ավտովթարից տուժած զինծառայողները լուրջ վնասվածքներ չեն ստացել
SOCIETYՍյունիքի մարզում ՊՆ Ուրալ մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով տուժել է 4 զինծառայող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Ուրալ մակնիշի ավտոմեքենան բախվել է Mercedes մակնիշի մեքենային:
«Ոչ մի լուրջ բան չկա: Զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց»,- տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակը:
Վթարը տեղի է ունեցել Կապան-Մեղրի ավտոճանապարհի մոտ՝ Լիճք գյուղի վարչական տարածքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



