Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


ԵՏՄ երկրների սկզբնական կոնֆլիկտը վերարտադրվելու էր.Էֆեկտի՞վ, թե արհեստական քայլեր

SOCIETY

Հայաստանում անցկացված ԵՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստն անցել է փոխադարձ քննադատությունների մթնոլորտում: Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետների միջև թեժ վիճաբանությանը հաջորդել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի դժգոհությունն առ այն, որ միության տարածքում էներգետիկ շուկա ստեղծելու ժամկետներն անընդունելի պատճառներով երկարաձգվում են: Հակադարձելով՝ Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդևն էլ նշել է, թե ԵՏՄ–ն «նավթի ու գազի» միություն չէ: Հայաստանյան կողմը արդեն նիստից դուրս նախագահի մակարդակով հնչեցրել է տեխնիկական արգելքների վերացման հարցը, որն ըստ Սերժ Սարգսյանի՝ խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի դիտարկմամբ՝ ԵՏՄ–ի ստեղծման օրվանից դեռ անհամաձայնություններ կային:

«Այդ օրվանից տնտեսական և աշխարհաքաղաքական ռադիկալ փոփոխություններ տեղի չունեցան: ՌԴ–ն շարունակում է «պուտինյան ժամանակահատվածին» բնորոշ իր դերն ու ձեռագիրն ունենալ: ԵՏՄ անդամ պետություններն իրենց քաղաքականությունը չփոխեցին, որևէ մեկը կտրուկ չհարստացավ կամ հակառակը: Պետք էր սպասել, որ ԵՏՄ երկրների միջև առկա սկզբնական կոնֆլիկտը հետագայում ևս վերարտադրվելու էր: Հարցն այն է, որ այդ երկրները տարբեր աստիճանի ավտորիտար երկրներ են, կարծում եմ՝ հենց այդ հանգամանքն է նրանց միացնում: Իրենց ավտորիտար բնույթից ելնելով՝ նրանք շատ դեպքերում հակադրվում են Արևմուտքին: Բոլորն էլ որոշակի կախում ունեն ՌԴ–ից»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետն՝ ընդգծելով, որ ԵՏՄ–ում գլխավոր դերակատարը ՌԴ–ն է, հետո Ղազախստանը, որը ժամանակ առ ժամանակ լուրջ խնդիրներ է առաջացնում ՌԴ–ի համար:

«Բայց հիմնական խաղացողը ՌԴ–ն է: Մնացած երկրներն ուզեն, թե՝ ոչ, պետք է հաշվի նստեն: Հիմնականում ՌԴ–ն է խնդիրներ ստեղծում, իսկ մնացածը փորձում են հաղթահարել դրանք: Շատ դեպքերում չի ստացվում, ինչով էլ հիմնականում պայմանավորված է կոնֆլիկտը: Բացի այդ, Ղրղզստանի և Ղազախստանի միջև ակնհայտ կոնֆլիկտ կա: Պատմական կոնֆլիկտներն են վերարտադրվում ու դրսևորվում նաև այդ հարաբերությունների մեջ»,– նկատեց Է. Վարդանյանը:

Քաղաքագետն ընդգծեց, որ ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները ևս իրենց ազդեցությունն ունեն. «Այդ փաստն արդեն իսկ կոնֆլիկտներ ծնող է: Գումարը քիչ է, և պետությունների միջև բաշխման խնդիր կա: Յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս շատ կորզել այդ հարաբերություններից: Բայց քանի որ քաղաքական բնույթի լուրջ սահմանափակումներ կան, և անդամ երկրներից որևիցե մեկի վիճակը լավ չէ, այդ փաստն անընդհատ կոնֆլիկտների է բերելու»Հարցին, թե այս ֆոնին ի՞նչ ապագա է սպասվում ԵՏՄ–ին, քաղաքագետը պատասխանեց. «Միության ստեղծման դրդապատճառները հիմնականում քաղաքական էին: Սա նշանակում է, որ շատ քայլեր արհեստական են արվելու՝տնտեսական կարգավորումները չափազանց քիչ են լինելու: Իսկ ապագայի հետ կապված մեծ դերակատարություն են ունենալու քաղաքական փոփոխությունները: Եթե ՌԴ–ին հաջողվի իր արտաքին քաղաքականությունն ամրապնդել, թեկուզև մասնակի վերականգնել ԽՍՀՄ ժամանակաշրջանի իր դերը, հաղթահարել սանկցիաների արդյունքում առաջացած տնտեսական խնդիրները, այդ դեպքում ԵՏՄ–ն կշարունակի գործել: Բայց չի նշանակի, որ այն էֆեկտիվ կառույց կլինի, և ռեալ կարող է մրցակցել ԵՄ–ի հետ: Հնարավոր չէ , որ ԵՏՄ–ն իր հզորությամբ մոտենա ԵՄ–ին: Այն ընդամենը կարող է լինել մի հարթակ, որտեղ այդ երկրները կփորձեն մի քիչ ավելի սերտ համագործակցել: Եթե դիրքերը չհզորացնի, չեմ կարծում, թե լուրջ հաջողությունների կհասնի: Բացի այդ, Արևմուտքն էլ կարող է ինչ–որ առաջարկներ անել, որոնք կարող են գրավիչ լինել ԵՏՄ անդամ երկրների համար: Նրանք էլ կարող են շահարկել դա՝ ՌԴ–ին ներկայացնելով, թե՝ տե՛ս, մենք ավելի հետաքրքիր առաջարկներ էլ ունենք: Եվ եթե ՌԴ–ն չունի այդ հզորությունը, չի կարող անընդհատ ճնշում գործադրել: Ըստ այդմ՝ կթուլանան թե՛ այդ հարաբերությունները, թե՛ ՌԴ–ի ազդեցությունը և թե՛ ԵՏՄ–ն»:

 Աննա Բադալյան
«Փաստ» 

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future