Դավիթ Թորոսյանը գոհ չէ բռնցքամարտի Հայաստանի առաջնության որակից
SPORTԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը գոհ չէ Հայաստանի առաջնության որակից:
«Իմանալով հայկական բռնցքամարտը՝ արմատապես ինձ համար այս առաջնությունում անակնկալ չեղավ: Եղավ այն ինչ սպասում էի: Այս մարզիկների կարգավիճակը թույլ է և մենք պետք է շատ աշխատենք: 86 մասնակիցների մեջ չկա բարձր որակ: Մենք` մարզիչներս, պետք է ստանանք այն որակը, որը մրցունակ կլինի: Առաջնության չեն գալիս այնպիսի մարզիկներ, ովքեր մրցունակ չեն միջազգայի ասպարեզներում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թորոսյանը:
Վերջինս փաստեց, որ այս հաջորդ տարի հայ բռնցքամարտիկների համար փորձարարական կլինի: «Պետք է արդեն աշխատենք 2019 թվականի առաջնություններում արդյունքներ գրանցելու համար»,- շեշտեց Թորոսյանը:
Հայաստանի չեմպիոններ դարձան՝ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Վահե Բադալյան (52 կգ), Հենրիկ Մոքոյան (56 կգ), Հրայր Շահվերդյան (60 կգ), Արարատ Գյուլբանգյան (64 կգ), Գառնիկ Պապյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Արտյոմ Գալստյան (81 կգ) և Հենրիկ Սարգսյան (91 կգ): Կանանց պայքարում լավագույններն էին Մարիամ Սանոսյանը, Լիլիթ Դալլաքյանը և Աշխեն Հովհաննիսյանը: