Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Օպտիմալացումը կառավարության ծախսերը չի կրճատել, բայց դրա նպատակը նաև աշխատանքի արդյունավետության բարձրացումն էր. Խոսրով Հարությունյան

POLITICS

Tert.am-ը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ զրուցել է կառավարության կատարած օպտիմալացումների, պետական ապարատի ծախսերի ավելացման ու սոցիալական ոլորտին տրամադրվող ծախսերի կրճատման մասին: Հարությունյանը համաձայնեց այն տեսակետի հետ, որ կառավարությունը, թեև հաստիքներ է կրճատել, միևնույն  է` կառավարության պահպանման ծախսերը չեն նվազել: Ավելին՝ Հարությունը սպասում է բյուջեի խորհրդարանական քննարկմանը, որպեսզի հասկան, թե ինչու է նվազել առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտին տրամադրվող ծախսերը: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ այսօր գլխավոր խնդիրը ներդրումների միջոցով աշխատատեղեր բացելն  է:

- Պարո՛ն Հարությունյան, դեռևս նախկին կառավարությունը սկսեց օպտիմալացումն, իսկ  հետո նշանակված վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հայտարարեց,  որ գոտիները ձգելու ժամանակն է: Իրականում հայտնի՞ է, թե կառավարությունը որքա՞ն գումար տնտեսեց, և որտե՞ղ ուղղվեցին տնտեսած գումարները:

- Ես Ձեզ հետ պետք է համաձայնեմ` իրոք,  հռչակվեց կառավարման ապարատի օպտիմալացման խնդիր: Այսինքն՝ նպատակն այն  էր, որ փորձեն հանել այն ծառայությունները, կառույցները, նույնիսկ այն պաշտոնները, որոնք կարող էին մեկը մյուսին կրկնել, որը կբերեր  կառավարման  գործառույթը  հասցեական պատասխանատվությամբ ավելի արդյունավետ դարձնելուն: Եթե չեմ սխալվում` ընթացիկ տարում 700 հաստիք կրճատվել է: Բայց Ձեզ հետ կհամաձայնեմ` սա կառավարության ապարատի  պաhպանման ծախսերը չի կրճատել: Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ նպատակը սա էր, այսինքն՝ նպատակը միայն պահպանման ծախսերը  կրճատելը չէր, այլ կառավարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելը՝ ի հաշիվ պատասխանատվության հիերարխիայի հասցեականության: Ինչ վերաբերում է մանրամասնություններին` կոմունալ կամ այլ ծախսերի բարձրացմանն, ասեմ, որ բյուջեի քննարկման ժամանակ մենք այդ մասին կհնչեցնենք:

- Ինքներդ նկատեցիք, որ ընթացիկ տարում 700 հաստիք կրճատվել է, սրան զուգահեռ 2018 թվականի բյուջեի համապատասխան՝ պետական համակարգի աշխատողներին կվճարվի 131.9 մլրդ դրամ աշխատավարձ՝ 2017 թվականի 131.7 մլրդ դրամի դիմաց։  Ինչպես նաև աճել են գործուղումների և շրջագայությունների ծախսերը՝ 3.8 մլրդ դրամից հասնելով 3.9 մլրդ դրամի։ Ավելին՝ 2018 թվականի բյուջեից նկատում ենք, որ մեքենաների և սարքավորումների ձեռքբերման ու պահպանման ծախսերի աճ կա ՝ 2018-ին նախատեսվում է 32.4 մլրդ դրամ, իսկ 2017 թվականի 17.4 մլրդ դրամ է եղել: Սա խոսքի ու գործի անհամաձայնություն չէ՞:

- Գնահատելու հարց է: Բայց տեսեք՝ Դուք ասում եք, թե աշխատավարձերի բարձրացում կարող է լինել, բայց ես կարող եմ ասել՝ ոչ: Պետական կառավարման համակարգի աշխատավարձերի բարձրացման մի տարբերակ կա՝ միջին աշխատավարձի բարձրացում, իսկ մենք նվազագույն աշխատավարձ չենք բարձրացրել: Հետևաբար, որևէ մեկի աշխատավարձը չի բարձացվելու, այլ հարց է, որ կարող է  խրախուսման ֆոնդեր լինեն, այսինքն՝ պարգևատրումներ և այլն: Ինչ վերաբերում է գոտիները ձգելուն, իրոք, հնչել է այդ գաղափարը, սակայն դա միայն կառավարության մասին չէր, խոսքը  պետության պարտավորությունները սոցիալական ոլորտում աշխուժացնելու, այսինքն՝ մնայուն եկամուտների ծավալը մեծացնելու մասին է: Այսպես թե այնպես, պետությունն ունի սոցիալական պարտավորություններ՝ կլինի դա թոշակների, նվազագույն աշխատավարձերի գծով բարձրացում, թե այլ բան, միևնույն է, որպեսզի կարողանան արդյունավետությունը բարձրացնել, պետք է ունենաք նաև  բյուջետային եկամուտների կայուն ավելացման հնարավորություններ: Խոսքը սրա մասին է, և սա վերաբերում է 2018 թվականին:

- Քաղաքացին  հարկ է վճարում պետությանն` իրեն հանրային ծառայություն մատուցելու համար, սակայն 2018 թվականին կրճատել են սոցիալական, կրթական ու առողջապահական ոլորտին տրամադրվող ծախսերը:

- Ես Ձեզ հետ կհամաձայնեմ, քանի որ մենք էլ ունենք այդ հարցադրումները: Օրինակ՝ առողջապահական ոլորտին հատկացվող գումարները նվազել են մոտավորապես  5.7 մլրդ դրամով, մի քիչ փոքր՝ 700 մլնով, նվազել է կրթության ոլորտի ծախսերը, փոխարենը մենք զգալի աճ ունենք այլ որոտներին տրամադրվող հատկացումներում, օրինակ՝ պաշտպանության ոլորտին: Ինքս այն կարծիքին եմ, որ սրանք դեռևս քննարկման հացեր են, այսինքն՝ ես էլ կցանկանամ լսել, օրինակ՝ առողջապահության նախարարին, որ հասկանամ, թե ինքն ի՞նչ քաղաքական նպատակ է հետապնդում, արդյո՞ք  5.7 մլրդ դրամ պակասեցնելով` առավել մատչելի կդարձնենք, ասենք, մեր թոշակառուների համար առողջապահական համակարգը: Առաջիկա խորհրդարանական քննարկումներին հենց սրա մասին էլ խոսելու ենք:

- Դուք ասում եք, որ խնդիրը կբարձրացնեք, բայց  որքան էլ ՀՀԿ-ն  X , Y խնդիրները բարձրացնում է, միևնույն է, տարիներ շարունակ լուծում չի լինում 2 կարևորագույն խնդրի՝ արտագաղթին ու աղքատության մակարդակի բարելավմանը: Այսօրվա կառավարության քաղաքականությունը համարժե՞ք է երկրի սոցիալական մարտահրավերներին:

- Ես պարզ ասացի`փաստորեն, կառավարությունը հռչակում է, որ 2018 թվականին հավելյալ սոցիալական պարտավորություն չենք ստանձնում, այն ակնկալիքով, որ 2018 թվականը կդառնա այն տարին, որ ապահովենք բյուջեի եկամտային կայուն աճ, որպեսզի ապահովենք մեր սոցիալական պարտավորությունները: Պատկերացնեք, որ հիմա սոցիալական պարտավորությունները բարձրացնենք, բայց բյուջեում կայուն եկամուտ չունենանք, ապա այդ պարտավորությունը պետք է իրականացնենք պարտքի միջոցով: Համաձայնեք՝ ոչ ոք պարտք չի վերցնի, որպեսզի սոցիալական պարտավորություններն ավելացնի, դրա համար քաղաքական հարցադրումը հասկանալի է: Ինչ վերաբերում է   հարցին՝ արդյո՞ք այս քաղաքականությունը կնպաստի արտագաղթի կասեցման, թե՝ոչ, ապա կարծում եմ՝ կհամաձայնեք, որ արտագաղթի կասեցումը 1-2 տարվա խնդիր չէ: Ինձ համար ամենամեծ խնդիրը  ներդրումներ ներգրավելու ճանապարհով աշխատատեղերի բացումն է: Ամենակարևոր, որովհետև ներդրումների և տնտեսական կարողությունների ուժեղացումը երաշխիքներ են ստեղծում բյուջեի եկամուտների աճը կայուն ավելացնելու համար: Եթե եկամտային աճը չկարողանանք կայուն ավելացնել, ապա սոցիալական ծախսերը հոգալու մասին չենք կարող խոսել:

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds