Եգիպտոսի նախագահը ԶՈւ շտաբի նոր պետ է նշանակել
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հոկտեմբերի 28-ին ԶՈւ շտաբի նոր պետ է նշանակել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ԶՈւ շտաբի պետ է նշանակվել Մուհամմեդ Ֆարիդ Հիջազին։ Նրա նախորդը գեներալ-լեյտենանտ Մահմուդ Հիջազին էր, որը հիմա զբաղեցնում է նախագահի՝ ռազմավարական պլանավորման եւ ճգնաժամերի կառավարման խորհրդականի պաշտոնը։ Շտաբի նոր պետը նախկինում պաշտպանության նախարարի օգնականն էր եւ գերատեսչության գլխավոր քարտուղարը։
Նախկինում նա ղեկավարում էր 2-րդ դաշտային բանակը։ Մուհամմեդ Ֆարիդ Հիջազիի կոչումը այդ հրամանով բարձրացվել է գեներալ-լեյտենանտի աստիճանի։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



