Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


«Հոգևոր Հայաստանի» կոչ–հայտարարության առիթով. իրակա՞ն միավորում, թե դեկլարացիա

SOCIETY

«Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը, որը ստեղծվել է վերջին շրջանում, հանդես է եկել կոչ–հայտարարությամբ: Ահազանգում է, որ վտանգ է սպառնում մեր երկրին, որ հարկավոր է մենք ամենքս՝ թե այստեղ ապրողներս, թե սփյուռքի հայությունը, համախմբվենք ու կարողանանք մեր ընդհանուր ներուժն օգտագործել ու դիմագրավել ժամանակի մարտահրավերներին:

Ասվում է այսպես՝ «Օրվա հրամայականն է բացահայտել ու միավորել դեռևս առկա իրական ազգային մտավոր ներուժը, առաջ քաշել ազգի ու երկրի փրկության ճշմարիտ օրակարգ, որն ի վիճակի կլինի իր շուրջը համախմբել համայն հայության ներուժը և առաքելական մեծագործությունների մղել մեր ժողովրդին»:

Ուշադրություն դարձնենք՝ «առաքելական մեծագործություններ» արտահայտությանը:
Այսօր Հայաստանում շատ են հենց նման մարդիկ, ովքեր կարծում են, թե հայը մեծագործություններ կատարելու համար է աշխարհ եկել:

Գիտակա՞ն է, թե՝ ոչ, ռացիոնա՞լ դաշտի խոսակցություն է, թե՝ իռացիոնալ, համենայն դեպս նման մտածողներ շատ են այսօր մեր մեջ: Ես անձամբ եմ հանդիպել առանձին մարդկանց, նաև տարբեր խմբերի, ովքեր այս կամ այն ձևով, այս կամ այն ճանապարհով ձգտում են միևնույն նպատակին: Այն է՝ արթնացնել մեր ժողովրդի մեջ այն ուժը, որը ըստ էության աստվածատուր շնորհ է, ու նրան մղել կարևոր գործողությունների:

 Նախախնամությունն իր գործն անո՞ւմ է այստեղ, թե չի անում՝ չգիտեմ: Նաև այդ մարդիկ որտեղի՞ց են ստանում այդ ներշնչումը, էլի՛ չգիտեմ: Բայց որ նրանք ամենայն հավատով ու պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց առջև դրված խնդրին, և ամեն կերպ փորձում են իրականություն դարձնել այն, ակնհայտ է:

…Մի մասն ասում է, որ մեր երկրից պետք է սկսվի մարդկության փրկության գործը: Որովհետև Աստվածաշունչն ասում է, որ փրկությունը գալու է Արևելքից: Իսկ մեր եկեղեցին Արևելյան եկեղեցի է կոչվում: 

 Մի մասն ասում է, որ սրբազան օրենքների երկիր ենք եղել ի սկզբանե, այդ մասին տեղեկանում ենք շումերական գրություններից: Ուստի մեր միջոցով սրբազնագույն այդ կեցաձևը պետք է կրկին վերադառնա աշխարհ:

Մի մասն ասում է Հայկական լեռնաշխարհը բացարձակի ինֆորմացիոն դաշտն է: Նախ մեզ է հասնում, ապա այստեղից՝ Հայկական լեռնաշխարհից է տարածվում վերևից եկող ինֆորմացիան: Ուստի մենք պարտավոր ենք մեր խոսքն ասել աշխարհի հարցերը կարգավորելու գործում: 

Ես էլի՛ եմ ասում՝ ոչինչ չգիտեմ, չգիտեմ, թե որքա՞ն է ճշմարտության հատիկն այս խոսակցությունների մեջ: Եվ որքանո՞վ է այն ազգային սնապարծության դրսևորում իրականում: Ես նաև չգիտեմ՝ այս պարագաներում ևս պետք է խոսենք գիտությունը սոցիալական հարցերին ծառայեցնելու փորձերի մասին, թե ոչ: Բայց կարող եմ հստակ մի բան դատել. եթե մեր հասարակության մեջ կան այդպես մտածող տասնյակ ու հարյուրավոր մարդիկ, նաև ձևավորվել են տարբեր խմբեր ու նախաձեռնություններ, և ամենքը լծված են նույն գործին, ապա ինչո՞ւ չեն միավորվում, ինչո՞ւ չեն փորձում իրենց առանձինը դնել ընդհանուր կաթսայի մեջ ու միացնել ամբողջին: Գուցե մի բան, իրո՞ք, դուրս գա:

Եթե անգամ դուրս էլ չգա, ապա այն գեներացնող դեր կխաղա մեր հոգևոր ու բարոյական արժեքների համար: Սա որ՝ հաստա՛տ:

Որովհետև ինչ ասում են այդ մարդիկ ու խմբերը, նախ և առաջ բարոյական դաշտի խոսակցություններ են: Նրանք խոսում են արժեքներից, որոնք օդի ու ջրի նման անհրաժեշտ են այսօրվա հային: Լինի այստեղ ապրող, թե՝ դրսում ապրող:

Հենց հիշատակեմ պատմաբան Գուրգեն Կարապետյանի խոսքը.
«Ես, ևս մի քանի մարդիկ, տասնհինգ տարի շարունակ առանձին–առանձին, սակայն վերջին չորս տարին՝ միասին, մշակել ենք հասարակական բնույթի տիեզերական համաերկրային օրենքներ: Ցանկացած խնդիր, երբ դնում ես այս օրենքների մեջ, պարզվում է էությունը, նաև որոշակի ձևով երևում է, թե ինչ լուծում կարող է այն ստանալ:

Մենք չենք ասում, որ մեր հայտնագործած օրենքները կատարյալ են: Հայտնագործա՛ծ. հնարած ՝ չէ: Մենք ասում ենք՝ ովքեր լրջորեն մտածելու ունակ են և ովքեր ցավում են այս երկրի համար, թող գան ու միասին դիտարկենք այդ օրենքները: Նրանք կարող են լինել մի քանի տասնյակ մարդիկ ընդամենը: Պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն՝ պետությունների այս մոդելը, որը փաթաթված է ողջ աշխարհի վրա, արդեն սպառել է իրեն: 
Իսկ հայոց պատմությունը կառավարման նոր մոդելի ստեղծման հնարավորություն տալիս է»:

Եվ պետք է ասեմ, որ այս դեպքում արդեն միավորվելը կլինի իրական գործողություն, կդադարի հնչել որպես դեկլարացիա:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future