Վրաստանը եւ «Գազպրոմ»-ը շարունակել են բանակցությունները Միլանում
INTERNATIONAL NEWSՎրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն նոր հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ: Հանդիպումը տեղի է ուեցել Միլանում: Այդ մասին, ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:
«Հանդիպմանը շարունակվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցմանը եւ դրա առեւտրային մատակարարումներին վերաբերող հարցերի քննարկումը»,- նշվում է մամուլի տեղեկագրում:
2014 թվականին «Գազպրոմը» 0,3 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել Վրաստանին:
Ինչպես նշում Է «Գրուզիա Online»-ը, ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրորդ անգամ հանդես է եկել կառավարությանն ուղղված պահանջով՝ առաջիկա նիստի քննարկմանը դնել «Գազպրոմի» հետ փոխգործակցության եւ բանակցությունների հարցը: Կառավարությունն անտեսում է նախագահի պահանջը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



