Ջրափրկարարները ափ են դուրս են բերել Սևանի ափից ռետինե նավակով 3 կմ հեռացած քաղաքացիներին
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hոկտեմբերի 29-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացել, որ երկու քաղաքացիներ ռետինե նավակով գտնվում 1 Սևանա լճում՝ «Չանչի» կոչվող հատվածում, և չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ քաղաքացիներ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.-ն և 1981 թ. ծնված Կ. Մ.-ն ռետինե նավակով գտնվում են Սևանա լճում՝ ափից մոտ 3 կմ հեռավորության վրա, և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ ափ:
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ:
http://armenpress.am/arm/news/910581/
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



