Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Ազատ Արշակյան. «Հայաստանում, իսկապես, խրախուսվում է դասալքությունը, կեղծանմուշ հերոսությունը»

ANALYSIS

Past.am- ը տեղեկացնում է. ԱԺ–ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խոսելով զինապարտների տարկետման իրավունքը վերացնելու մասին, նշեց, որ ներկայացվող օրինագիծն իր մեջ կեղծ «նոտաներ» կամ կատեգորիաներ է պարունակում: Որպես ապացույց նա նշեց այն հանգամանքը, որ տարկետման իրավունքի վերացմանը կողմ են արտահայտվում անգամ նրանք, ովքեր ժամանակին օգտվել են դրանից: Բացի այդ, իր համար անընդունելի էին շատ դրույթներ հենց այն պատճառով, որ նախագիծը ներկայացվում է մի իշխանության կողմից, որը մշտապես խրախուսել է բանակում չծառայելը՝ ծառայությունից խուսափածներին հետագայում մեդալներով պարգևատրելով:

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական–քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը նույնպես համամիտ է պատգամավորի հետ, նշելով, որ Հայաստանում իսկապես խրախուսվում է դասալքությունը, կեղծանմուշ հերոսությունը: Նրա կարծիքով` այսօր հերոսների փոխարեն կեղծված մանեկեններ են պտտվում: Քաղաքական գործիչը համոզված է, որ զինապարտության մասին օրենքը պետք է համալիր փաթեթով ներկայացվի, իսկ հայոց բանակում ծառայելը պետք է գայթակղիչ և պատվի հարց լինի բոլորի համար:

«Իսրայելում աղջիկները ծառայում են երկու տարի, իսկ տղաները՝ երեք, բայց այնտեղ համալրման խնդիր չկա: Այնտեղ ծառայելու համար հերթեր են առաջանում, իսկ մեզ մոտ բանակից խուսափածին պարգևատրում են: Հարկավոր է սկսել նրանից, որ բանակում ծառայելը պատվաբեր լինի յուրաքանչյուրի համար, իսկ խուսափելը՝ ամոթալի»,– ասաց Ա. Արշակյանը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ զինծառայություն անցած քաղաքացիների իմիջը բարձրացնելու համար նախ պետք է սկսել բանակում ծառայածներին կարգավիճակ տալուց: Ներկայում զորացրվածները քաղաքացիական կյանքում առանձնապես որևէ կարգավիճակ էլ չեն ստանում, բայց պետք է ճիշտ հակառակը լինի, որպեսզի սայլը տեղից շարժվի:

«Բանակում ծառայած զինվորին բոլոր ոլորտներում արտոնություններ շնորհելը հայրենասիրության չափանիշ է, քանի որ հայրենիքի հանդեպ իր պարտքը հպարտությամբ կատարած անձը պետք է հայրենիքի փոխադարձ սերն իր հանդեպ մշտապես զգա: Ներկայում հասարակության, գործատուների, իշխանությունը կրողների կողմից զինվորական ծառայություն անցածների հանդեպ վերաբերմունքը կատաստրոֆիկ ցածր է: Բանակում ծառայածներն այսօր արտոնյալ կարգով աշխատանքի չեն ընդունվում, արտոնյալ պայմաններով բուհեր չեն ընդունվում և այլն: Այս հարցը պետք է շատ արագ կարգավորվի, որպեսզի բանակում ծառայելը դառնա ոչ թե պարտադրանք, այլ՝ ցանկություն »,– ասաց Ա. Արշակյանը:

Նրա կարծիքով՝ հայկական պետությունն արդեն կայացել է, բայց նրա կարևորագույն բաղադրիչի՝ բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքը կայացած չէ: Բայց այդ վերաբերմունքը վաստակելու համար ամենից առաջ նախ պետք է արդարությունը վերականգնել և թույլ չտալ, որ հավասարության նշան դրվի բանակում ծառայածների ու չծառայածների միջև:

«Արդարությունը կվերականգնվի, երբ բանակում չծառայած բոլոր պետական պաշտոնյաներն ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ հաշմանդամների: Այս երեք քայլերը կատարելու դեպքում արդեն չորրորդ քայլի անհրաժեշտությունն այլևս չի լինի և արդարությունը կվերականգնվի: Բանակում ծառայելը, հայրենիքը պաշտպանելը չպետք է հավասարվի ինչ–որ մարդկանց ունեցվածքը, գործը, կոռուպցիան կամ կալվածքները պաշտպանելուն, դա անարդարացի է»,– ասաց Ա. Արշակյանը:

Հիշելով ապրիլյան քառօրյայի ժամանակ 70–ամյա մարդկանց օրինակը՝ Ա.Արշակյանը հիշեց նաև այն մարդկանց, ովքեր լինելով գիտությունների դոկտորներ, անտեսելով սեփական առողջական խնդիրները, ծովի մակերևույթից 3000 մետր բարձրության վրա եկել էին կանգնելու զինվորի կողքին, զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու:

«Այ սա է հայրենասիրությունը: Եվ երբ հաստատվի արդարությունը, ամեն ինչ իր տեղը կընկնի: Այնպես որ, հայրենասիրությունը օրենքներով չի թելադրվում կամ պարտադրվում, այն սերմանվում է փաստերի վրա, և ժամանակն է սրա մասին մտածել, ոչ թե կեղծ օրակարգերով զբաղեցնել ժողովրդին»,– ասաց Ա. Արշակյանը:

Արմինե Գրիգորյան

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK