Իրանը կվերացնի Իրաքյան Քրդստանի հետ սահմանային անցակետերում կիրառվող սահմանափակումները
INTERNATIONAL NEWSԻրանի իսլամական հանրապետությունը կվերացնի Իրաքյան Քրդստանի հետ սահմանային անցակետերում կիրառվող սահմանափակումները, որոնք մտցվել էին Քրդստանի դեմ սահմանված պատժամիջոցների իրականացման շրջանակներում, այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ սահմանային անցակետերում կիրառվող սահմանափակումները կվերացվեն մոտ օրերս:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է նոյեմբերի 1-ին՝ նախագահության ժամկետի լրանալուց հետո նույն պաշտոնում առաջադրվելու ցանկության բացակայության մասին:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Հանրաքվեին դեմ էին արտահայտվել ոչ միայն Իրաքի կենտրոնական իշխանությունները, այլև բոլոր հարևան երկրները՝ այդ թվում և Իրանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



