Լոռու մարզում ուժող քամու հետևանքով ծառն ընկել է մեքենաների վրա
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:55-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառ է կոտրվել և ընկել կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քամու հետևանքով մոտ 20 մ երկարությամբ ծառն ընկել է «BMW 320» մակնիշի 35 FS 859 , «BMW 320» մակնիշի 35 PO 438, «BMW X5» մակնիշի 07 UU 341 և «BMW 320» մակնիշի 29 UL 275 պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



