Ոստիկանությունը մանկապարտեզում երեխային պատանդ պահողին վնասազերծելու համար հատուկ միջոց է կիրառել
SOCIETYԱրմավիր քաղաքի մանկապարտեզում երեք տարեկան երեխային պատանդ պահած քաղաքացին փորձել է ինքն իրեն վնասել, իսկ ոստիկանները նրան վնասազերծելու համար հատուկ միջոց են կիրառել: Երեխային ազատ արձակելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
«Պատանդառուն ինքնավնասում էր փորձում կատարել, նրան վնասազերծելու համար ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Պողոսյանը:
Նա նաև հայտնեց, որ զինված անձի կողմից պատանդ պահվող երեխան անվնաս է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



