Երևանում անգիտակից վիճակում հայտնաբերված քաղաքացուն հոսպիտալացրել են
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 30-ին՝ ժամը 19:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակ թաղամասում՝ «Սագա» խանութ-սրահի մոտակայքում, քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Մ.Բաբաջանյան 18/13 հասցեի մոտակա ձորակում՝ մոտ 7 մ փրկարարները անգիտակից վիճակում հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացուն և դուրս են բերել ձորակից, ով հոսպիտալացվել է Սրբ.Գր.Լուսավորիչ ԲԿ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



