Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Մենք պատրաստ ենք կառուցողական հարաբերություններ հաստատել բոլոր նրանց հետ, ովքեր մեզ ընդունում են որպես գործընկերների. Տիգրան Սարգսյան

POLITICS

 «Փոխկապվածությունը մարդկության զարգացման օբյեկտիվ թրենդն Է: Աշխարհը սեղմվում Է եւ ավելի ու ավելի Է փոքրանում: Հետեւաբար երկխոսությունը հակասությունների հաղթահարման լավագույն ձեւն Է: Դա ակնհայտ Է դառնում հատկապես այժմ, երբ մենք բոլորս կանգնած ենք Չորրորդ արդյունաբերական հեղաշրջման շեմին: Արդեն պարզ Է, որ շահերի պաշտպանությունը տեղափոխվում Է թվային միջավայր, որտեղ արդյունավետ եւ կառուցողական համագործակցության բացակայության դեպքում ի հայտ կգան նոր խոչընդոտներ ու սահմանափակումներ»:

Այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հոկտեմբերի 27-ին Նյու Յորքում ելույթ ունենալով Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի (ՌԱԳԽ) ամենամյա ամփոփիչ հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, գործարար համաժողովին մասնակցել են պետական իշխանության մարմինների եւ ամերիկյան ու ռուսական խոշոր բիզնեսի ներկայացուցիչները:

Տիգրան Սարգսյանը նշել Է, որ միջոցառման հանգուցային թեման՝ «Ներդրումներ անելով ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագայում», առանձնակի նշանակություն ունի նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համար: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի կարծիքով՝ «համաշխարհային տնտեսությունն ավելի ու ավելի մեծ չափով Է սկսում կողմնորոշվել դեպի համագործակցության նոր ձեւեր, որտեղ ստանդարտներն ու ոչ տարիֆային միջոցները բազմակի ավելի կարեւոր նշանակություն ունեն, քան մաքսային կարգավորումը»: Այդ կապակցությամբ Տիգրան Սարգսյանը հանդիպման ամերիկացի մասնակիցների հատուկ ուշադրությունը դարձրել Է Եվրասիական տնտեսական միության զարգացման հանգուցային ուղղություններից մեկի՝ ռազմավարական հեռանկարում Միության թվային օրակարգի վրա, որը կարող Է հիմք դառնալ ԱՄՆ-ի եւ ամերիկյան ընկերությունների հետ ավելի սերտ համագործակցության համար:

Ինչպես հիշեցրել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը, մի շարք հետազոտություններ վկայում են, որ «թվային աշխարհի առաջատարներին իրենց դիրքը պահպանելու համար հարկավոր Է ընդլայնել համագործակցությունն այն երկրների հետ, որոնք թվային բեկման հասնելու ներուժ ունեն: ԵԱՏՄ-ի անդամ պետությունները նման բեկում իրականացնելու հնարավորություններ ունեցող երկրների ցուցակում են, ինչը ցույց Է տալիս ԵԱՏՄ-ի թվային օրակարգի վերաբերյալ Համաշխարհային բանկի հետազոտությունը, որն անցկացվել Է Եվրասիական հանձնաժողովի հետ համագործակցությամբ»: Այսպիսով, տնտեսության թվային փոխակերպման եւ տարբեր ոլորտներում թվային ստանդարտների ստեղծման բնագավառում փոխգործակցության ընդլայնումը կարող Է շահերի փոխադարձ հաշվառման հիանալի օրինակ դառնալ եւ խթանել երկխոսությունն ԱՄՆ-ի ու ԵԱՏՄ-ի միջեւ:

Տիգրան Սարգսյանի ելույթի եւս մեկ կարեւոր թեմա են դարձել տեխնիկական կարգավորման եւ առեւտրական քաղաքականության հարցերը, որոնք, ինչպես կարծում են ՌԱԳԽ-ում, ամենից ավելի հետաքրքրում են ամերիկյան բիզնեսին: Ինչպես նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը, «մենք ավարտում ենք տեխնիկական կարգավորման արդյունավետ համակարգի ձեւավորումը: ԵԱՏՄ-ում գործում Է արտադրանքի միասնական ցանկ, որը որոշում Է կարգավորման պարտադիր ոլորտը: Տեխնիկական կանոնակարգերը մշակվում են բացառապես այդ արտադրատեսակների նկատմամբ, ուղղակի գործողություն ունեն ԵԱՏՄ-ի երկրների ամբողջ տարածքում, իսկ որպես դրանց մշակման հիմք, Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան, կիրառվում են միջազգային չափորոշիչները»: Տիգրան Սարգսյանը հիշեցրել Է, որ արդեն ընդունված Է ԵԱՏՄ-ի 44 տեխնիկական կանոնակարգ, դրանցից 36-ը ուժի մեջ Է մտել: «Որպեսզի բիզնեսը կարողանա հարմարվել նոր կարգավորիչ փաստաթղթերի պահանջներին, տեխնիկական բոլոր կանոնակարգերը նախատեսում են անցումային շրջան, առանձին դեպքերում՝ բավականին երկար, մինչեւ երեք-հինգ տարի,-նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Բիզնեսի հետ հետադարձ կապը մեր Միության հաջողության գործնական պայմանն Է: Ուստի արդեն մշակման փուլում մենք փաստաթղթերի բոլոր նախագծերը քննարկում ենք ձեռնարկչական հանրակցության հետ, ինչպես նաեւ գնահատում ենք գործարար ակտիվության վրա ընդունվող կանոնակարգերի հնարավոր ազդեցությունը»: Իր ելույթում ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը ուշադրություն Է դարձրել նաեւ առեւտրական քաղաքականության հարցերի վրա: Նա ընդգծել Է, որ ԵԱՏՄ-ի առեւտրական քաղաքականությունը միտված Է երրորդ երկրների հետ փոխշահավետ գործընկերային, իսկ մի շարք դեպքերում՝ նաեւ արտոնյալ հարաբերությունների ձեւավորմանը:

Տիգրան Սարգսյանը նշել Է, որ առեւտրական այն համաձայնագրերը, որոնք քննարկվում են այսօր եւ կարող են կնքվել մոտ հեռանկարում, կարելի Է բաժանել երկու խմբի. համաձայնագրեր, որոնք ստեղծում են լիաֆորմատ ինստիտուցիոնալ շրջանակներ, նպաստում առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը, եւ համաձայնագրեր ազատ առեւտրի մասին:

Առաջին տիպի համաձայնագրի օրինակ կարող Է դառնալ Չինաստանի ժողովրդական Հանրապետության հետի առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիրը: Այդ փաստաթուղթը հիմնվում Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների վրա եւ համագործակցության իրավական բազայի ստեղծում Է նախատեսում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ ոչ տարիֆային կարգավորումը (տեխնիկական, սանիտարական եւ ֆիտոսանիտարական կարգավորումը), մաքսային ընթացակարգերը, առեւտրի ընթացակարգերի դյուրացումը, ինտելեկտուալ սեփականությունը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահն իր ելույթում հատուկ շեշտադրել Է համագործակցությունը եվրոպական երկրների եւ Եվրամիության հետ: Նա նշել Է, որ Եվրասիական տնտեսական միությունը միշտ բաց Է եղել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ փոխգործակցության զարգացման համար, եւ ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ կոոպերացում Է սկսվել ԵԱՏՀ-ի եւ Եվրահանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների միջեւ. «Ես վստահ եմ, որ Եվրոպական եւ Եվրասիական միությունների վերազգային մարմինների միջեւ համագործակցությունը համապատասխանում Է բիզնեսի եւ մեր բոլոր երկրների շահերին, ուրեմն՝ մեզ հարկավոր Է երկխոսության օրակարգն ընդլայնել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք մտնում են մեր իրավասության եւ մեր եվրոպացի գործընկերների իրավասության մեջ»:

Ելույթի ավարտին Տիգրան Սարգսյանը հայտարարել Է. «Այստեղ իմ ներկայությունը բազմաթիվ խոսքերից ավելի լավ Է վկայում այն մասին, որ մենք պատրաստ ենք կառուցողական եւ արդյունավետ հարաբերություններ կառուցել բոլոր նրանց հետ, ովքեր մեզ ընդունում են որպես գործընկերների: Բայց ակներեւ Է, որ մեր միջեւ ավելի սերտ համագործակցության առկայությունը թույլ կտար ուժեղացնել ամերիկյան ընկերությունների դիրքերը ԵԱՏՄ-ում, իսկ եվրասիական բիզնեսինը՝ ԱՄՆ-ում: Նոր աշխարհը, որի հետ մենք այսօր գործ ունենք, դա, նախեւառաջ, արագորեն փոփոխվող իրականությունն Է: Այդ իրականության մեջ կարեւոր նշանակություն ունի նոր նորմերի ու ստանդարտների մշակումն ու ներդրումը: Այդ ուղղությամբ փոխշահավետ համագործակցությունը թույլ կտա մշակել այնպիսի նորմեր ու ստանդարտներ, որոնց շնորհիվ ձեռնարկատերերն ու երկրները ավելի հեշտությամբ եւ ավելի քիչ ծախսերով կկարողանան արձագանքել այդ փոփոխություններին: Մինչդեռ համագործակցության բացակայությունը բերում Է նոր խոչընդոտների ու սահմանափակումների, ինչը չի համապատասխանում բիզնեսի շահերին»:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի ելույթից հետո հնչած հարցերն ու մեկնաբանությունները ի հայտ են բերել գործարար համաժողովի մասնակիցների մեծ հետաքրքրությունը եվրասիական ինտեգրացման նկատմամբ:

 

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds