Կանադայում ուժեղ քամու պատճառով ավելի քան 200 հազար մարդ հոսանքազրկվել է
INTERNATIONAL NEWSԿանադայի Քվեբեկի նահանգում ուժեղ քամու հետեւանքով ավելի քան 200 հազար մարդ է մնացել առանց էլեկտրականության։ Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է CBC-ն։
Hydro-Quebec Էներգետիկ ընկերության ներկայացուցիչ Մեթյու Ռուի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները սկսվել են կիրակի լույս երկուշաբթի գիշերը։
«Ուժեղ փոթորիկը Նոր Անգլիայի կողմից է մոտենում, այսօր առավոտյան այն հասել է Քվեբեկ նահանգին»,- ասել է Ռուն։ Նա հավելել է, որ էլեկտրամատակարարման խնդիրը լուծելու համար ընկերությունը գործարկել է 200 աշխատախումբ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



