Թրամփն ու Աբեն պայմանավորվել են համատեղ ջանքերով դիմադրել Փհենյանին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են համատեղ ջանքերով դիմադրել Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային զարգացմանը ամերիկացի նախագահի՝ Ասիա կատարելիք այցի նախաշեմին, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարությանը:
20 րոպե տեւած հեռախոսային զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Թրամփի ապագա այցը, որի շրջանականերում նոյեմբերի 5-7-ը նա կլինի Ճապոնիայում, եւ պայմանավորվել են ամուր կապ պահպանել Հյուսիսային Կորեայի հարցի շուրջ:
Թրամփը նշել է, որ անհամբեր սպասում է իր այցին Ճապոնիա: Նա ընդգծել է, որ ոչ մի կասկած չկա Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ միության շուրջ: Կողմերը որոշել են խորացնել Հյուսիսային Կորեայի իրավիճակի եւ այլ հարցերի շուրջ իրենց քննարկումները Թրամփի այցի ժամանակ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



