Yerevan, 29.October.2026,
00
:
00
BREAKING

ՀՀԿ–ականները վերջին պահին` ԳՄ նիստի ընթացքում կիմանան վարչապետի իրենց թեկնածուի մասին. Կարեն Քոչարյան

POLITICS

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով՝ ինքը հավատում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների խոսքերին, որ դեռևս կուսակցության ներսում քննարկումներ չեն եղել վարչապետի թեկնածուների մասին:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը համոզված է այդ հարցում: «Ես համոզված եմ, որ դեռևս ոչ մի բան արված չէ: Եթե քննարկվում է վարչապետի հարցը, ապա դա արվում է երկուսի միջև՝ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի: Թե նրանք ինչ են խոսում, ոչ ոք չի կարող իմանալ, մնացած քննարկումները սուտ են»,- ասաց նա:

Կարեն Քոչարյանը նաև նշեց, որ քաղաքագիտությունը ենթադրում է վերլուծություններ փաստերի հիման վրա, իսկ փաստերը, ըստ նրա, այն են, որ օրինակ՝ Կարեն Կարապետյանն արդեն «78 անգամ ասել է, որ ցանկանում է մնալ վարչապետ», և մեկ այլ փաստ էլ այն է, որ Սերժ Սարգսյանը դեռևս 2014 թվականին հայտարարել է, որ չի ցանկանում լինել վարչապետ և նախագահ, բայց նաև մի քանի ամիս առաջ ասել է, որ շարունակելու է իր ներդրումն ունենալ Հանրապետական կուսակցության քաղաքականության մեջ:

«Փաստերը դրանք են: Իսկ դրանք վերլուծելով՝ առայժմ ոչինչ չենք կարող ասել: Դեռևս յոլա են գնում, իսկ սցենարներ կարող են լինել 18 հատ՝ տարբեր սցենարներ,- ասաց նա օրինակ բերելով՝ Սերժ Սարգսյան՝ վարչապետ, Կարեն Կարապետյան՝ փոխվարչապետ, Սերժ Սարգսյան՝ վարչապետ, Կարեն Կարապետյանը՝ թողնում գնում է, Կարեն Կարապետյանը՝ վարչապետ, Սերժ Սարգսյան՝ Անվտանգության խորհրդի քարտուղար և այլ սցենարներ,- ո՞ր մեկն ասել, բայց այդ քննարկումները լուրջ չեն, հասկանու՞մ եք»:


 

Պատասխանելով դիտարկմանը, թե քննարկվում է նաև վարկած, ըստ որի, հնարավոր է՝  հայաստանյան քաղաքական միջավայրում նույնպես կրկնվի ռուսական՝ Պուտին-Մեդվեդև մոդելը, Սարգսյանն ու Կարապետյանը մնան քաղաքականությունում, Կարեն Քոչարյանը՝ նշեց, որ հիմա  բոլոր սցենարն են հավանական. «Քանի որ ոչինչ հստակ չէ: Ագաթա Քրիստին կարդացել եք, չէ՞. այնտեղ բոլորը բոլորին կասկածում ես: Հիմա էլ՝ մենք բոլորս կասկածում ենք բոլորին: Հիմա մեզ մոտ Ագաթա Քրիստիի սցենարն է: Ես երբեք չեմ սիրել գիրքը վերջից կարդալ, ես շարունակում եմ կարդալը, մինչև պարզ կդառնա ավարտը»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի դերին ու նշանակությանը «Հանրապետական» կուսակցությունում` քաղաքական տեխնոլոգը հիշատակեց, որ նրա վարկանիշն ինչ-որ չափով ընկավ կուսակցական դառնալով, սակայն առանձնապես նրա իմիջը մեծ վնասներ չկրեց: «Եթե հաշվի առնենք, որ վարչապետը, որպես կառավարության ղեկավար, մշտապես քավության նոխազ է դառնում՝ բոլոր կառավարությունների և բոլոր իշխանությունների օրոք, ապա պետք է նկատենք, որ Կարեն Կարապետյանի վարկանիշ հիմա շատ բարձր է՝ իջնելով հանդերձ, որպես վարչապետ, նրա վարկանիշը շատ բարձր է մնացել»,- ասաց նա:

Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ չլինելու մասին հավատացումներից հրաժարվելու հավանական մտադրության մասին՝ Կարեն Քոչարյանը նկատեց, որ չի բացառվում, որ  նախագահը հետ կանգնի իր խոսքից: «Եթե հաշվի առնենք, որ քաղաքականությունը հենց նման բաների արվեստ է, ապա հավանական է դա: Բայց Սերժ Սարգսյանի գործունեությունը ուսումնասիրելով՝ կարող եմ ասել, որ իր դեպքում քիչ հավանական է. եթե նա մտադրված չէ ինչ-որ բան անել, այդ մասին չի խոսի: Այսինքն՝ ինքը եթե այդ մասին չմտածեր, չէր ասի, ես չեմ կարծում, որ նա 2014 թվականին ասեր մի բան, որը ինքը չէր ցանկանա հետո անել»,-ասաց նա:

Քաղաքական տեխնոլոգի խոսքով՝ «Հանրապետական» կուսակցությունում հիմա ինտրիգներ ու մրցակցություն կարող են լինել: «Հատկապես այն պարագայում, որ իշխանությունը չի ունենում լուրջ ընդդիմություն, դա հնարավոր է: Իսկ մեր դեպքում ընդդիմությունը ոչ միայն լուրջ չէ, այլ նաև՝ անլուրջ է: Հիմա հատկապես, երբ ենթադրվում են լուրջ փոփոխություններ են լինելու, անկախ նրանից, թե Կարեն Կարապետյանը վարչապետ կմնա, իսկ Սերժ Սարգսյանը վարչապետ չի դառնա, այդ փոփոխությունները կլինեն իշխանական դաշտում: Այդ փոփոխությունները հիմա անգամ երևում են: Այդ բարեփոխումների ժամանակ միշտ բոլորը փորձելու են իրենց տեղը գտնել արևի տակ, գտնել պայքարի գնով, և այդ պայքարը գոնե մամուլում շատ պարզ երևում է»,- նշեց նա:

Այն, որ «Հանրապետական» կուսակցության ներսում քննարկումներ չկան 2018-ի գարնանը վարչապետի թեկնածուների մասին, Կարեն Քոչարյանի խոսքով, նորմալ է:

«2013 թվականին իրենք վերջին րոպեին իմացան, որ ԵԱՏՄ են մտնում: Նախորդ տարի էլ իրենք չէին իմանում, թե ով է լինելու իրենց վարչապետը, չգիտեին, որ ով է լինելու իրենց թեկնածուն, չգիտեին օրինակ` Սերժ Սարգսյանը լինելու է իրենց նախընտրական ցուցակում, թե՝ ոչ: Նրանք ամեն ինչ իմանում են վերջին պահին: Այդ տրամաբանությունից ելնելով՝ շատ նորմալ է, որ վերջին պահին իմանան իրենց վարչապետի թեկնածուի մասին: ․Փետրվարին նախագահի ընտրությունից հետո արդեն՝ փետրվարյան մի հինգշաբթի՝ ԳՄ նիստի ժամանակ, Հանրապետականներին տեղյակ  կպահեն, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն»,–եզրափակեց Կարեն Քոչարյանը:

Rate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi